Posted in Վերապատրաստում

Հետազոտական աշխատանք

Հետազոտական աշխատանք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

ՀԵՐԹԱԿԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

«Հետազոտական աշխատանք կատարելու սկզբունքները» բաժին

ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝ Հեղինակային անգլերենը կրտսեր դպրոցում, այլոց փորձի ուսումնասիրում

Կատարող՝ Անի Մրտեյան

Դասավանդած առարկան՝ անգլերեն

Խորհրդատու՝ՅուրաԳանջալյան

2022

Բովանդակություն

  1. Ներածություն…………………………………………………3
  2. Օտար լեզվի ուսուցումը կրտսեր դպրոցում՝ խաղերի երգերի, ամենօրյա հաղորդակցության միջոցով……………………..7
  3. Օտար լեզվի օրացուցային տոներ, նախագծեր

կրտսեր դպրոցում…………………………………………………….10

  1. Համագործակցային նախագծեր……………………………..15
  2. Կրտսեր դպրոցում հեղինակային ուսումնակական նյութեր, փաթեթներ………………………………………………………19
  3. Եզրակացություն …………………………………………………………………..20
  4. Օգտագործված գրականության ցանկ…………………………21

Ներածություն

Լավ ուսուցիչ լինելու համար հարկավոր է սիրել այն, ինչ սովորեցնում եք, և սիրեք նրանց, ում սովորեցնում եք:
                                                                                                                                          Վ.Կլյուչևսկի

Օտար  լեզվի  ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար  գործընթաց է:

Քանի որ ես աշխատում եմ <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի կրտսեր

դպրոցում, անընդհատ փորձում եմ  գտնել, մշակել նոր մեթոդներ: Իրականացնելով <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի հեղինակային

(պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ մենք ինքներս ենք հանդիսանում

մեր  առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Իմ հետազոտական

աշխատանքում ուսումնասիրելու եմ այլոց փորձը, մեթոդները, մոտեցումները, համեմատություններ եմ անելու իմ կատարած աշխատանքի հետ, պարզելու եմ, արդյոք մեր հեղինակային  մոտեցումներով կարողանում ենք պահպանել սահմանված պետական չափորոշիչները:  Իմ հետազոտական աշխատաքում ներկայացնելու եմ իմ փորձը, իմ աշխատանքային գործունեությունը հետևյալ թեմաների շուրջ՝ Խաղը, որպես ուսուցման մեթոդ, նախագծային ուսուցում, համագործակային ուսուցում, հեղինակային առաջադրանքների, նյութերի ստեղծում: Այլընտրանքային կրթությունը ուսումնական ծրագիր է, որը պահանջում է ավանդական կրթության միջավայրից դուրս կրթություն՝ հիմնվելով   հանրակրթության  պետական չափորոշիչի վրա,  որում «օտար լեզուներ» ուսումնական  բնագավառի տարրական  դպրոցի սովորողի համար սահմանված են հետևյալ վերջնարդյունքները՝ «առնվազն  երկու օտար լեզվով հասկանա և օգտագործի ծանոթ  և պարզ նախադասություններ՝  կարողանա ներկայանալ, ներկայացնել իր շրջապատի մարդկանց՝ իր և նրանց մասին հաղորդելով պարզ տեղեկություններ,  հաղորդակցվել գրավոր և բանավոր՝ գործածելով պարզագույն կառույցներ»  Վերը նշված դրույթները լավագույնս արտացոլվում են խաղի, երկխոսությունների միջոցով:

Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ հիմնվելով պետական չափորոշիչների և մեր այլընտրանքային կրթական ծրագրի հիման վրա, ուսումնասիրելով այլոց փորձը, աշխատում  եմ իմ կազմած թեմաներով՝ հաշվի առնելով սովորողների հնարավորությունը`  կարևորելով անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները,  ինչպես ասում էր Անատոլի Գին ՝<<Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը:>> Ուսումնական գործընթացում օտար լեզվի ուսուցման մեջ իր ուրույն դերն ունի խաղը: Ուսումնասիրելով առաջադեմ աշխատանքային փորձեր պարունակող կայքեր ինչպիսին են` edutopia.org, teachthought.com, classroomactivities.com, teachingenglish.org.uk,

brown edu.com հանդիպեցի շատ հետաքքրքիր մտքերի և մեթոդների, որոնք ես կսկսեմ կիրառել իմ աշխատանքային գործունեության մեջ:

Այսպիսով, հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսուցման մեջ խաղերը կարող են  նպաստել սովորողների մասնակցությանը դասին, խթանել նրանց սոցիալական և զգացմունքային ուսուցմանը: Խաղը ակտիվ ուսուցման մեթոդ է: Ակտիվ ուսուցումը՝ խաղը,թույլ է տալիս սովորողներին ինքնուրույն հասկանալ տվյալ նյութը, ինտեգրել, համեմատել դա այն ամենի հետ ինչ նրանք արդեն գիտեն: Այն նաև սովորողներին հնարավորություն է տալիս գործնականում  կիրառելու ուսուցանվող նյութի բառապաշարը, հասկանալու, թե ինչ են նրանք սովորել և պարզելու, թե դեռ ինչ ունեն անելու: (Ambrose, Bridges, DiPietro, Lovett, & Norman, 2010; Davidson, 2017):

Ուսումնասիրություններից մեկի արդյունքում կարդացի  Dr. Jackie Gerstein-ի  հոդվածը, որտեղ ասվում էր, որ Փորձառական ուսուցման մեջ օգտագործվող  ռազմավարություններից մեկը դեբրիֆինգն է կամ փորձի, խաղի  վերլուծությունը:  Սա համահունչ է Ջոն Դյուիի գաղափարներին «Մենք փորձից չենք սովորում, մենք  սովորում ենք՝ անդրադառնալով փորձին, մտածելով փորձի մասին»։

Ուսուցումը և գիտելիքների յուրացումը պետք է իրականացվեն ակտիվ, ոչ թե պասիվ հենքի վրա: Դյուիի այն դրույթը, թե պետք է երեխաներին օգնել գիտելիքը ակտիվորեն յուրացնելու և ոչ թե նրան դարձնել պասիվ ընդունող>> պատկերավոր կերպով ձևակերպել է Ս. Քոմեջերը՝ <<Երեխան անոթ չէ, որ պետք է լցնել, այլ ջահ,  որը պետք է վառել>>

Հաջորդ թեման, որի մասին ուզում եմ խոսել դա  ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի կիրառումն է՝ Word doc, Paint, Power point, մոնտաժային զանազան ծրագրեր.  Դրանք  խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ:  Կարդալով The Use of Technology in English Language Teaching հասկացա, որ իսկապես ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների ուսուցումը, կիրառումը, դրանով  աշխատելը հնարավորություն է տալիս սովորողներին ուենալ ավելի անհատականացված ուսուցում: Այնտեղ, որտեղ տեխնոլոգիաները հաջողությամբ ինտեգրվել են դասարաններում, սովորողները զարգացնում են ուսման հանդեպ սերը ողջ կյանքի  ընթացքում: Ես  փորձում եմ  անհատականացնել ուսումը հարամարցնելով սովորողի պահանջներին, կարիքներին: : Տեխնոլոգիան կարող է օգնել նրանց հասնել նոր մակարդակների: Տեխնոլոգիան օգնում է ստեղծել համակցված ուսուցման միջավայրեր և օգտագործել թվային գործիքներ ձևավորող և դասարաններ բերելով սովորելու և  դասավանդելու նոր մոդելներ: Օտար լեզվի /անգլերենի/ դասավանդման ժամանակ տեխնոլոգիաների գործածումը կապվում է նոր մեթոդների, նյութերի, գործիքների և ռազմավարությունների հետ, որոնք անմիջականորեն առնչվում են անգլերեն լեզվի ուսուցմանը և հանգեցնում են ցանկալի նպատակների իրականացմանը: Այսպիսով,  տեխնոլոգիան այժմ ընդհանուր առմամբ ընդունված է որպես կարևոր կրթական և օժանդակ գործիք ուսուցման և ուսուցման մի շարք համատեքստերում, դա հատկապես վերաբերում է անգլերեն լեզվի ուսուցմանը, քանի որ այն տալիս է մի շարք պոտենցիալ հնարավորություններ՝ բարելավելու ինչպես մանկավարժության բովանդակությունը, այնպես էլ մատուցումը:

Ուզում եմ անդրադառնալ նախագծային ուսուցմանը: Մեր կրթահամալիրը վաղուց սկսել է աշխատել նախագծային ուսուցման մեթոդով: Իսկ ին՞չ է նախագծային ուսուցումը: Նախագծային ուսուցումը /ագլերենով PBL/ ուսուցման մեթոդ է, որտեղ սովորողները սովորում են ակտիվորեն ներգրավելով իրական և իրենց հետաքրքրող նախաձեռնություններին, աշխատանքներին: Նախագծային ուսուցման ընթացում սովորողները երկար ժանանակ աշխատելով մի որևէ հարցի, թեմայի շուրջ,ձեռք են բերում համապատասխան գիտելիքներ և կարողություններ՝ PBLworks:

Հաջորդ թեման դա համագործակցային նախագծերն են: Ին՞չ է համագործակցային նախագիծը, մեր կրթահամալիրում մենք իրականացնում ենք համագործակցային,   սովորող-սովորեցնող նախագծեր, պարզելու համար արդյո՞ք մենք միակն ենք,  նորից դիմեցի համացանցի օգնությանը և պարզեցի, որ ամբողջ աշխարհում գրեթե բոլոր դպրոցներում իրականացվում են տարբեր ձևաչափերի, բովանդակությունների համագործակցային նախագծեր՝ sciencespo.com, Cooporatives projects,

projectlearnschool: Համագործակցային նախագծերը հնարավորություն են տալիս   հանդիպելու տարբեր դպրոցների, տարբեր տարիքային խմբերի սովորողներին միմյանց հետ և ստեղծելու նոր հարաբերություններ:

Սովորել չի նշանակում  անընդհատ «կուլ տալ» դպրոցական դասագրքի բովանդակությունը: Սովորել նշանակում է ձեռք բերել նոր գիտելիքներ և կարողանալ դրանք օգտագործել: «Ապրիր և սովորիր», – ասում էին մեր նախնիները:

  • Օտար լեզվի ուսուցումը կրտսեր դպրոցում՝ խաղերի երգերի, ամենօրյա հաղորդակցության միջոցով

Ոսուցման ընթացքում  խաղը որպես ակտիվ ուսուցման կազմակերպման ձև ակտիվացնում է սովորողներին: Խաղի միջոցով  հնարավոր է լուծել ուսումնական բոլոր խնդիրները՝ հատկապես կրտսեր դպրոցում:  Եթե ճիշտ է կազմակերպվում խաղը, այն  ամբողջությամբ  վեր է ածվում  ուսումնական պրոցեսի, այսինքն ՝ սովորում ենք խաղալով:

Ուսուցման ընթացքում խաղի կիրառումը զարգացնում է սովորողների   ուշադրությունը, օգնում է դասավանդողին ակտիվացնել նույնիսկ ամենաանհամարձակ երեխային, որովհետև  խաղալիս   երեխան իրեն ազատ է զգում: Խաղային իրավիճակներում սովորողը դառնում է առավել գործուն և ուշադիր: Հաշվի առնելով սովորողների, հատկապես փոքր տարիքի, համեմատաբար արագ հոգնածությունը, ուշադրությունը շեղող գործոնները պետք է փոխել աշխատանքի մոտեցումը և կիրառել մեթոդների բազմազանություն: Երեխաների հաղորդակցման հմտությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ նրանց անհատականության վրա: Հարկավոր է սովորողոների մեջ արթնացնել հետաքրքրություն, իսկ դրան հասնելու ամենակարճ և ամենաարդյունվետ ճանապարհը՝ խաղն է: Խաղը նաև զարգացնում է հազորդակցվելու հմտությունները: Այն նրանց օգնում է հստակ արտահայտել իրենց մտքերը, զգացմունքները: Նպաստում է հստակ ըմբռնմանը և ավելի լավ սովորելուն: Բարձրացնում է վստահությունն ու ինքնագնահատականը։ Օգնում է  երեխային զարգացնել հաղորդակցման իր ոճը:

Ի տարբերություն մեծահասակների, ովքեր օտար լեզու  են սովորում որոշակի նպատակով, օրինակ՝ աշխատանքի կամ վկայական ստանալու համար, փոքր երեխաները, կրտսեր դպրոցի սովորողները  օտար լեզու   սովորելու նպատակ և մոտիվացիա չունեն, ուստի նրանք չեն հասկանում, թե ինչու պետք է սովորեն օտար լեզու  :  Հետաքրքրությունն ու զվարճանքը չափազանց կարևոր  են, և  խաղը արդյունավետ մոտեցումներից մեկն է նրանց հետաքրքրությունը  ակտիվացնելու  օտար լեզու  նկատմամբ (Դեբրա, ԱՄՆ ուսուցիչ):

Նկարագրեմ մի քանի խաղեր,որոնք ես պարբերաբար կիրառում եմ իմ դասապրոցեսում

  1. Jumping th line

Այս խաղը կարելի է խաղալ ինչ որ թեմա սովորելուց հետո, տեսնելու համար արդյո՞ք յուրացրել են թման, թե ոչ:

Մասնակիցներ՝ սովորողները

Անհրաժեշտ իրեր՝ կպչուն ժապավեն կամ երկար պարան, <<Ճիշտ>> <<Սխալ>> հարցեր, տարածք՝ այսինքն՝ դասարան կամ դպրոցի բակ

Ինչպես խաղալ՝

  • Պարանը կամ կպչուն ժապավենը ուղիղ դնում եք գետնին, պարանի կամ ժապավենի մի կողմը ճիշտն է, իսկ մյուսը՝ սխալը
  • Սովորողները կանգնում են պարանի կամ ժապավենի մոտ
  • Տալիս եք հարցը,եթե սովորողը կարծում է, որ ճիշտ է, ապա ցատկում է պարանի <<ճիշտ >> կողմի վրա, իսկ եթե կարծում է, որ <<սխալ>>է, ապա ցատկում է պարանի  <<սխալ>> կողմի վրա:
  • Այս սովորողները, ովքեր սխալվում են հետ են գնում կամ նստում:

Հարցերը կարող են լինել այսպիսին`Do the dogs like bones?, Apricot has just one seed և այլն:

  1. Crazy train

Սա հրաշալի խաղ է սովորելու և ամրապնդելու action verbs- գործողությունները, օրինակ`stand upկանգնիր, sit downնստիր, turn aroundպտտվիր, slow-դանդաղ, fastարագ

Մասնակիցներ՝ սովորողները

Խաղալու տարածք՝ դասարան կամ դպրոցի բակ

Ինչպես խաղալ՝

  • Սովորողները իրար ետևից այնպես են կանգնում, որ դառնում են <<գնացք>>
  • <<Գնացքի>> առջևից գնում է դասավանդողը
  • Դասավանդողը ասում է sit down-նստել, բոլորը նստում են, կամ ասում է turn right- թեքվել աջ, բոլորը թեքվում են աջ և այսպես շարունակ:
  1. Buzz game

Սա հիանալի խաղ է երեխաների համար ամրապնդելու այբուբենը, թվերը, թվերի հերթականությունը, ամիսները, շաբաթները և այլն:

Ինչպես խաղալ՝

  • Ընտրում եք ինչ պետք է կրկնեք, թվեր՝ 1-ից 100-ը, այբուբեն՝ a,b,c,d…

Որոշում եք, թե որ թիվը կամ տառը պետք է լինի buzz word- ը, այսինքն այդ թվի կամ տառի փոխարեն մեղվի պես <<բզզում>> եք, կարող է յուրաքանչյուր չորրորդ թվի կամ տառի ժամանակ <<բզզոց>> լինել, օրինակ՝ դուք սկսում եք 1,2,3, buzz, 5,6 , կամ a,b,c,buzz, e,f,….յուրաքանչյուր <<buzz>> բառը լսելուց սովորողները պետք է ճիշտ կռահեն թիվը կամ տառը:

Այս սովորողը, ով չի հասցնում կամ չի ասում թիվը, տառը դուրս է մնում խաղից:

  1. Colours game

Սա լավ խաղ է կրկնելու գույները, հագուստները:

Ինչպես խաղալ՝

Բոլոր սովորողները նստած են, դասավանդողը բացատրում է խաղի կանոնները:

Կանոններն այսպիսին են՝

  • դասավանդողը հարցնում է՝ ով հագել է կարմիր շապիկ կանգնում է –Who wears a red T-shirt stands up: Սովորողներից նա կամ նրանք , ովքեր հագել են կարմիր շապիկ կանգնում են, կամ դասավանդողը հարցնում է՝ ով հագել է սև վերնաշապիկ ցատկում է- who wears a black shirt jump և այսպես շարունակ:
  • Ոտանավորը սովորում ենք խաղալով` ՝I am a mouse, you are a cat

Տեսանյութը՝ այստեղ:

  • Օտար լեզվի օրացուցային տոներ, նախագծեր կրտսեր դպրոցում

Նախագծային ուսուցումը ուսուցման միջոցներից ամենաարդյունավետն է, հատկապես կրտսեր դպրոցում: Նախագծերով աշխատելը թե՛ դասավանդողին, թե՛ սովորողին տրամադրում է որոնողական, ստեղծագործական աշխատանքի, որն էլ իր հերթին նպաստում է նրանց ստեղծական մտքի, երևակայության, տեխնոլոգիական կարողությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Նախապես միասին ընտրված թեմայի շուրջը սովորողը ի՛ր հերթին, դասավանդողը  ի՛ր  հերթին սկսում են ստեղծագործական և հետազոտական աշխատանք:Օտար լեզվի ուսուցման գործում նախագծային ուսուցման արդյունավետությունն առավել տեսանելի է: Ցանկացած նախագիծ և՛ դասավանդողին, և՛ սովորողին աննկատ և սահուն տանում է դեպի լեզվի իմացության և հմտությունների զարգացման: Նախագծային մեթոդը  հնարավորություն է տալիս սովորողներին ձեռք բերել գիտելիքներ, կարողություններ`կոնկրետ հանձնարարություններ պլանավորելու  և ինքնուրույն իրականացնելու համար: Արդյունքը`տեսանելի, ներկայանալի հրապարակված աշխատանքն է:  Աշխատելով յուրաքանչյուր նախագծի շուրջ առաջին հերթին կարևորում եմ պետական չափորոշիչով սահմանված կարգերը: Կարդերի բաղկացուցիչներն են`

Ունկնդրել

Լսել և հասկանալ շատ պարզ հրահանգները և իրեն ծանոթ թեմաներով խոսքի ընդհանուր բովանդակությունը

Ընթերցանություն

Ընկալել շատ պարզ և ծանոթ տեքստի փաստերը և հիմնական բովանդակությունը։

Մենախոսությունը

Համառոտ վերարտադրել պարզ, տարբեր ուղիներով ստացված (ռադիո, հեռուստատեսություն, համացանց) գրավոր կամ բանավոր խոսքի/տեքստի բովանդակությունը։

Համառոտ նկարագրել իրեն, իր շրջապատը, իր առօրյան։

Գրավոր խոսք

Շարադրել կարճ տեքտ իր շրջապատի, առօրյայի, նախասիրությունների մասին։

Լրացնել պարզ տեղեկություններ պահանջող ձևաթուղթ։

Փոխներգործություն

Սկսել երկխոսություն իրեն ծանոթ թեմայով` արձագանքելով իրեն ուղղված հարցերին։

Արտահայտել համաձայնություն կամ անհամաձայնություն՝ տալով պարզ պատասխաններ կամ խնդրելով հստակեցումներ։

Խոսակցին տալ պարզ հարցեր իրեն ծանոթ թեմաների շուրջ

Լեզվական նյութ

Կիրառել տվյալ մակարդակին, թեմային և հաղորդակցական իրադրությանը համապատասխան լեզվական գիտելիք (բառապաշար, քերականություն, ուղղգրություն,արտասանութոյւն)

Կրթահամալիրում ես ոչ միայն աշխատում եմ իմ անհատական նախագծերով, այլ նաև  օրացուցային նախագծերով:  Օրացուցային տոներ նախագծի գործունեության ընթացքում սովորողները հնարավորություն են ունենում գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն մայրենի լեզվով , այլ նաև արտահայտվել օտար լեզվով: Ինչպես այլ նախագծերի, այնպես այս նախագծի հիմնական նպատակն է՝

  • Ինքնուրույն հետազոտական հմտությունների զարգացում։
  • Ընդհանուր աշխարհայացքի զարգացում։

Կրտես դպրոցում այս նախագծերն ունեն իրենց առանձնահատկություները՝ հաշվի է առնվում տարիքային և անհատական  հնարավորությունները:

օրինակ՝

<<EasterԶատիկ >> նախագիծ

Նպատակը — Սովորողներին ծանոթացնել Զատկական ծեսին  ՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես ,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին ։

Խնդիրներ

  • Բանավոր և գրավոր  խոսքի զարգացում
  • Զարգացնել լսելու և հասկանալու ունակությունը
  • Ստեղծագործական երևակայության զարգացում
  • Մեդիահմտությունների ամրապնդում

Մեդիատեխնոլոգիա —կազմում են տոնական  բացիկներ, նկարում են  paint

ծրագրով։

Սովորողները կարդում են Զատիկի մասին, թարգմանում, գտնում են հետաքրքիր փաստեր, պատմում են թե ինպես են նշում Զատիկը և՛ իրենց ընտանիքներում և՛ տարբեր երկրներում՝ Easter in my family

Ժամանակակից հասարակությանը մի քանի օտար լեզվի իմացությամբ չես զարմացնի, ուստի ուսոցման համար անհրաժեշտ են բազմաթիվ մեթոդներ ու միջոցներ, այն արագ, մատչելի և հետաքրքիր դարձնելու  համար: Որպես այդպիսին առաջարկում եմ Աուդիո-հեքիաթը, որպես լեզվի ուսուցման մեթոդ-նախագիծ:

 Նպատակը և խնդիրները

Աուդիո- հեքիաթներն  օգնում են   սովորողներին   ձեռք բերել   հետևյալ  հմտությունները՝ լսելու, խոսելու, ընկալելու , գրելու և կարդալու:Կարդալու և գրելու հմտությունները ձևավորվում են Աուդիո-հեքիաթների ստեղծման վրա աշխատելու ընթացքում.սովորողր կարդում է, սովորում  նոր բառեր,այնուհետև ձայնագրվում: Սովորողները ոչ միայն լսում են, նաև տեսնում են, հիշում են բառերը, ձեռք են բերում  նոր  բառապաշար, որը կարողանում են հետո օգտագործել և՝ գրավոր և՝ բանավոր խոսքում:

Հեքիաթը լսելուց հետո սովորողը   պատրաստ է լինում պատասխանել տեքստին  վերաբերող  հարցերին,  որը նաև զարգացնում է ՝բանավոր խոսքի  հմտությունները: Աուդիո- հեքիաթները լսելիս` սովորողը  լսում  և սովորում է ճիշտ  արտասանություն,  կրկնելով լսածը զարգացնում իր իսկ կարդալու հմտությունները:

Նախագծի իրականացման քայլերը

  • հեքիաթի ընտրություն
  • հեքիաթը բաժանում ենք հատվածների, և յուրաքանչյուրը ընտրում է հեքիաթը նկարելու իր բաժինը, ցանկացողները կարող են նկարել ամբողջը
  • համապատասխան երաժշտության ընտրություն
  • ձայնագրություն

Աուդիո- հեքիաթների ստեղծումը ուսումնական է, որովհետև ստեղծման պրոցեսում  կիրառվում են  տարբեր թվային միջոցներ` ձայնագրիչ,թվային ֆոտոխցիկ,համակարգչային ծրագրեր(  paint, online converter/ որի միջոցով սովորողները փոխում են երգերի ֆորմատը /, movie maker):

Նախագծի արդյունքը

Այսպիսով, այս նախագծի շնորհիվ սովորողները կարդում են հեքիաթ օտար լեզվով, սովորում շատ բառեր ու բառակապակցություններ, արտահայտություններ, լսում են իրենք իրենց (դա նպաստում է սովորողի մոտ ավելի զարգացնելու վարժ կարդալու ու խոսելու ունակությունները),իրենց ընկերներին,  նկարում են ու ստեղծում ֆիլմը: Այս նախագիծը նաև միջոց է՝ մեդիատեխնոլոգիաների յուրացմանը հետևյալ ծրագրերում. Paint, PowerPoint, Movie Maker, Word: Սովորողները նաև հմտանում են թվային ֆոտոխցիկի, ձայնագրիչի, տեսախցիկի գործածման մեջ:

Այսպիսով, նախագծի իրականացման ընթացքում աշխատում եմ պահպանել պետական չափորոշիչով սահմանված դրույթները՝ ունկնդրում, ընթերցանություն, մենախոսություն, փոխներգործություն, գրավոր, բանավոր խոսք:

Օտար լեզու սովորելուն և յուրացնելուն օգնում են նաև երգերը՝ օտարալեզու համերգ:

Օտար լեզվի   ուսուցումը  սովորություն  ձևավորելու մի գործընթաց է.որքան հաճախ է որևէ բան կրկնվում, այնքան  հիմնավոր է  դառնում  ուսուցումը:

4-5-րդ  դասարաններում շարունակվում է փոքրիկ պատումներ գրելը՝ ըստ տվյալ

նախագծի, թեմայի, որը օգնում է գրավոր խոսքի զարգացմանը: Սակայն ես շատ

կարևորում եմ բանավոր խոսքը և այդ պատճառով սկսեցի մի նախագիծ,որն իրենից

ներկայացնում է  երկխոսությունների շարք։ Մանրամասնեմ՝ ընտրում ենք թեմատիկ

երկխոսություն, կարդում ենք, դուրս ենք գրում անծանոթ բառերը, սովորում,

այնուհետ յուրաքանչյուր  սովորող կամ սովորողներ /զույգով/  կազմում են

իրենց երկխոսությունները։ Հետո  դասարանում յուրաքանչյուր զույգ ներկայացնում է

իր երկխոսությունը։ Դասարանը  դառնում է բեմ: Սա շատ լավ մեթոդ է սովորողի մոտ

առաջացնել հետաքրքրություն  օտար լեզվի նկատմամբ, խթանել բանավոր խոսքի

զարգացմանը, և բնական է, որ  սկզբում արդյունքը գերազանց չի լինում, դա փորձի և

շատ աշխատելու արդյունքում է լինում։

Նույնը կարող եմ ասել հետևյալ  աշխատանքների համար՝ My pet, My

family, Autumn, My favorite holidayMy birthday partyLetter to SantaThe DogThe Little KittensThe Little Dog WolfSpringAt the shop, Mothers Day

5-րդ դասարանում ավելի շատ հնարավորություն կա ստեղծագործելու և

ամենաարդյունավետ մեթոդը համագործակցությունն է ավագ ընկերների հետ՝ <<Let’s Speak English>> նախագծի շրջանակներում։ Ակամա հիշում եմ

Ֆրիման Ա. Հրաբովսկի III-ի խոսքերը՝ Կրթության աշխատանքի մի մասը

սովորողների հետ անկախ հարաբերություններ ունենալն է։ Այս նախագիծը

նպաստում է նշված հարաբերություններ ունենալուն։

Շատ կարևոր է նաև անգլերեն ռադիոյի դերը ուս․ պրոցեսում, որն էլ փորձում ենք սովորողների հետ իրականացնել։ Մենք ներկայանում ենք New Radio անվամբ։

  • Համագործակցային նախագծեր, Ուսուցման արդյունավետ պայմանները

Արդյունավետ ուսուցում կազմակերպելու հիմնական խնդիրներից մեկն այն է, որ ուսումնական գործընթացում ակտիվ մասնակցություն ունենան բոլոր սովորողները և ոչ թե նրանց մի մասը: Իսկ դա ինքնաբերաբար լինել չի կարող, և անհրաժեշտ է, որ դասավանդողը դասավանդման ընթացքում ստեղծի համապատասխան իրադրություն  և ապահովի անհրաժեշտ միջավայր: Անհրաժեշտ միջավայրներից մեկը, թերևս առաջնայինը, այն է, որ ստեղծվեն այնպիսի դրական շարժառիթներ և բարենպաստ դրդապատճառներ, որոնք սովորողներին կմղեն ուսումնական գործունեության: Իսկ  այդ դրդապատճառները բացահայտելու համար   օգտագործում եմ  թեմայի և  յուրաքանչյուր դասի կրթական ներուժը: Անմիջական կապը շրջապատող  իրականության, սովորողի կյանքի ու կենսափորձի, հետաքրքրությունների ու երևակայության հետ, Համագործակցային և փոխներգործուն  մեթոդների կիրառումն  ուսուցման ընթացքում բերում է բաղձալի արդյունքի:

Սովորողը սովորաբար ազատ է ուսուցման առարկան,ձևը նաև տեղն ու ժամանակը ընտրելու հարցում։ Համագործակցային նախածերի ժամանակ սովորողները   իրականացնում են զանազան հետազոտական  աշխատանքներ,սովորում են փորձի և սխալների ճանապարհով։

Այս գործունեության ընթացքում սովորողը ձեռք է բերում գիտելիք  ոչ թե պատրաստի ձևով, այլ ինքնուրույնաբար՝ որոնողական , հետազոտական, համագործակցային աշխատանքի  շնորհիվ: Ինքնուրույն գործունեության զարգացմանն են նպաստում համագործակցային  ուսուցումը, ճանաչողական-որոնողական աշխատանքները, խաղային տեխնոլոգիաներով ուսուցման կազմակերպումը:

Կարևորելով ինքնուրույն հետազոտական աշխատանքների դերը կրտսեր դպրոցականի կարողունակությունների ձևավորման հարցում,  կարևորում եմ  այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների՝մեթոդապես ճիշտ կազմակերպմանը:

Բերեմ իմ աշխատանքային փորձից մի օրինակ՝

Թեման ՝  «Խոսենք անգլերեն» համագործակցային նախագիծ

Մասնակիցներ ՝ 11-րդ դասարանի սովորողներ, Արևելյան դպրոցի 5-րդ  դասարանցիներ, միջին դպրոցի սովորողներ, հյուրեր

Նախագծի մասին

Կրթության հիմքում ընկած է համագործակցությունը։ Նախագծում ընդգրկված են տարատարիք սովորողներ:  Կրթահամալիրում արդեն երրորդ տարին գործող

«Սովորող սովորեցնող» նախագծից  վերցրել ենք փոխանցման գաղափարը:Այս նախագիծը սովորողները կարող են ընտրել կամ չընտրել: Ովքեր ընտրել են, հետաքրքրված են նաև դասավանդման հմտություններով կամ գրավվել են  փոքրերի հետ շփմամբ:

Նպատակը
Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ և իրավիճակներ սովորող- սովորեցնող համագործակցության համար,օգնել սովորողներին ըստ թեմայի կիրառել ձեռք բերած բառապաշարը,զարգացնել լսելու, հասկանալու և՛ ճիշտ և ՛գրագետ արտահայտվելու կարողությունը:

Ընթանցը

  • Ընտրել քննարկման թեման
  • Հավաքագրել թեմային վերաբերող բառեր, կառույցներ, տեղեկատվություն /օգտվում են google translate կամ lingvo.com թարգմանական կայքերից/
  • Պատրաստվել քննարկմանը
    Սովորողները ներկայացնելու են նախագիծը, արդյունքները, խոսելու են ընթացքի մասին, կիսվելու են տպավորություններով

Խնդիրներ

  • Ստեղծել պայմաններ և իրավիճակներ սովորող-սովորեցնող համագործակցության համար

․ • Օգնել սովորողներին ըստ թեմայի կիրառել ձեռք բերած բառապաշարը

Արդյունք

Յուրաքանչյուր քննարկում- հանդիպման վերջում սովորողները պատրաստում են տեսանյութ, ռադիոնյութ, պատում.

Թեմաներ

  • «Բարև, ես եմ»
  • «Ես և իմ ավագ/կրտսեր ընկերը»
  • «Ես և գունավոր աշխարհը»
  • «Իմ սիրած գիրքը»
  • «Նախասիորությունները» և այլն….

Իմ աշխատանքային գործունեության ընթացքում մեկ այլ համագործակցային նախագծի առիթ դարձավ Հնդկաստանից ժամանած Կիարա Մինասը, ով հայերեն չգիտեր, բայց շատ էր ուզում սովորել,  շփվում էր  անգլերեն: Անգլերեն-հայերենով  շփվելու,   հաղորդակցական որոշակի խնդիրներ լուծելիս  անհրաժեշտ եղավ յուրացնել և հարստացնել բառապաշար, երկխոսություններ և մենախոսություններ:  Իսկ սա նշանակում է համագործակցություն և ինտեգրված ուսուցում այլ  առարկաների հետ՝ բնագիտական (ծառեր, բույսեր, կենդանիներ և այլն), տիեզերական (մոլորակներ, աստեղեր և այլն), հայրենագիտական (իմ տունը, փողոցը, քաղաքը, հայրենիքը…), մաթեմատիկական (միանիշ, երկնիշ, եռանիշ թվեր, չափման միավորներ, երկրաչափական պատկերներ և այլն): Գործնական, կիրառական անգլերեն-հայերենի  ուսուցումը հնարավորություն  տվեց սովորողներին շփվելու իրենց ընկերների հետ, կատարելու մտքերի փոխանակում առօրյա հարցերի շուրջ, ինչպես նաև իրականացնելու զանազան հետազոտական և ստեղծագործական աշխատանքներ՝ <<Կիարան և ընկերները>> (տեխնոլոգիական աշխատանք, դոմինո խաղի ստեղծում բնական քարերով):

Այս ծրագրի առավելությունը կայանում էր նրանում, որ ներառումը երկկողմանի էր: Սովորում է ինչպես օտարերկրացին, այնպես էլ՝ տեղացին: Օրինակ, երբ ռադիոթատրոն էինք  պատրաստում, Կիարան ոչ միայն կատարեց գլխավոր դերը (անգլերեն լեզվով), այն նաև  օգնեց ընկերներին ավելի վարժ խոսել- Three little lezy foxes

Ուսուցման առաջին շրջանից պարապմունքները  անցկացվել են  հայերենով և անգլերենով : Դրա համար անհրաժեշտ էր աստիճանաբար և հետևողականորեն ներմուծել երկու-երեք  առօրյա արտահայտություն:

Առաջին մի քանի առավոտյան  պարապմունքներից հետո Կիարան ինքը ցանկություն հայտնեց ոչ միայն  մասնակցելու, այլ նույնիսկ հանդես եկավ որպես մենակատար: Կիարայի ցանկությունը համընկավ կրթահամալիրում Կոմիտասյան օրերին և նա առավոտյան պարապմունքին երգեց իր առաջին հայերեն երգը՝ Ար՛և, ար՛և, եկ, եկ:

Արդյունքում, ի ուրախություն բոլորիս, Կիարան հպարտորեն իրեն համարեց

Սեբաստացի՝ <<Ես Սեբաստացի եմ>>

  • Կրտսեր դպրոցում հեղինակային ուսումնակական նյութեր, փաթեթներ

Քանի որ <<Մխիթար Սեբաստացի>>կրթահամալիրում իրականացվում է  հեղինակային այլընտրանքային ծրագիր, մենք ենք ստեղծում մեր հեղինակային ուսումական փաթեթները, նյութերը:

Ուսումնասիրելով, փորփրելով համացանցը գտել եմ շատ հետաքրքիր ուս կայքեր՝ News in Levels,LearnEnglishkids , tolearnenglish.com, Englishforkids, որոնք ինձ օգնում են ինքնուրույն կազմել նմանատիպ հետաքրքիր առաջադրանքներ:

Ստորև ներկայացնում եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծված ուս. փաթեթները `

Երկրորդ դասարանի առաջին կիսամյակում առաջին դասարանում սովորած թեմաների կրկնության հետ զուգահեռ անցնում ենք նոր թեմաներ և տառաճանաչություն։ Տառերին ծանոթանում ենք երգերի, ֆիլմերի միջոցով։ Օգտվում եմ հետևյալ on-line կայքերից՝ angles 365genkienglishanglomaniacy, dreamenglishkizphonics և այլ կայքերից։ Երկրորդ կիսամյակում սկսում ենք տառուսուցումը։ Տառուսուցումը կազմակերպում եմ իմ հեղինակած գիրք-տետրով /My ABC /  աշխատում ենք և՛թղթային տարբերակով և՛էլեկտրոնային տարբերակով։

5-րդ դասարանում նույնպես աշխատաում եմ իմ ստեղծած փաթեթով:

4-րդ դասարան՝ All about me

Յուրաքանչյուր տարի փաթեթներով աշխատելիս փոփոխություններ եմ կատարում, ելնելով արդյունավետությունից և մատչելիությունից

Եզրահանգում՝

Այսպիսով՝ դասավանդողի արդյունավետ աշխատանքի նախապայմաններից մեկը ուսուցման  բազմազան միջոցներին տիրապետելն է։  Իմ աշխատանքային գործունեության   ընթացքում   ստեղծում եմ  համապատասխան իրադրություն և պայմաններ, որոնք  սովորողներին մղում են  ուսումնական գործունեության։ Դժվարությունների  հաղթահարման արդյունավետ եղանակներից է ուսուցման գործընթացում արդյունավետ տեխնոլոգիաների կիրառումը, հետաքրքիր նյութի տրամադրումը, ակտիվ, խաղային ուսուցման կազմակերպումը:

Գրականության ցանկ

Leave a comment