Posted in Articles, Նախագիծ

Վեց ճանապարհ որոնցով բնությունը օգնում է երեխաներին սովորել

Հեղինակ՝ Մինգ Կուո

Բնության գրկում սովորողի ուսումնառությունը   ունի մի քանի  զարմանալի դրական ազդեցություն նրանց  զարգացման  վրա։

Մի քանի տարի առաջ Ռիչարդ Լուվը իր << Վերջին երեխան անտառում>> գրքում մեջբերում է արել, որ այժմ երեխաները այնքան քիչ ժամանակ են անցկացնում բնության մեջ, որ ունեն “բնության դիֆիցիտի խանգարում”. Հետևանքները սարսափելի են՝ անհանգստություն, սթրես, գիրության բարձր ցուցանիշ և այլն։

Nature_helps_kids_learn_300_200_int_c1-1x Հավանաբար շատ ծնողներ հասկանում են, որ բնության գրկում լինելը շատ առողջարար և օգտակար է իրենց երեխաների առողջության համար։ Բայց կա այլ գործոն․ Խրախուսվում է բնության գրկում երկար ժամանակ լինելը, սակայն դա նշանակում է քիչ ժամանակ հատկացնել ընթերցանությանը, գրքերին։  Քիչ ժամանակ տրամադրելով  սովորելուն,  նշանակում է  քիչ ակադեմիական հաջողության հասնել, այդպես չէ՞։ Continue reading “Վեց ճանապարհ որոնցով բնությունը օգնում է երեխաներին սովորել”

Posted in Articles, Հեղինակային կրթական ծրագիր

Օտար լեզվի հեղինակային կրթական ծրագիր

 

Օտար լեզվի ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար  գործընթաց է: Այդ պատճառով պետք է  անընդհատ փորձել գտնել, մշակել նոր մեթոդներ: Ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի կիրառումը շատ կարևոր է. Դրանք  խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ:  Իրագործելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի: Նախագծային աշխատանքը  նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր:  Հեղինակային այլընտրանքային կրթության ծրագիրը հնարավորություն է տալիս ինչպես դասավանդողի, այնպես էլ սովորողի ազատ գործունեությանը։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ հիմնվելով պետական չափորոշիչների և մեր այլընտրանքային կրթական ծրագրի հիման վրա աշխատում եմ իմ կազմած թեմաներով՝ հաշվի առնելով սովորողների հնարավորությունը, և կարևորում եմ անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ինչպես ասում էր Անատոլի Գին ՝<<Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը:>>  Continue reading “Օտար լեզվի հեղինակային կրթական ծրագիր”

Posted in Articles, Նախագիծ

Օտար լեզվի նախագծային ուսուցում. հոդված

pizap-com14761564683851

Նախագծային ուսուցումը ուսուցման միջոցներից ամենաարդյունավետն է, հատկապես կրտսեր դպրոցում: Նախագծերով աշխատելը թե՛ դասավանդողին, թե՛ սովորողին տրամադրում է որոնողական, ստեղծագործական աշխատանքի, որն էլ իր հերթին նպաստում է նրանց ստեղծական մտքի, երևակայության, տեխնոլոգիական հմտությունների ամրապնդմանն ու զարգացմանը: Նախապես միասին ընտրված թեմայի շուրջը սովորողը ի՛ր հերթին, դասավանդողը  ի՛ր հերթին սկսում են ստեղծագործական և հետազոտական աշխատանք:Օտար լեզվի ուսուցման գործում նախագծային ուսուցման արդյունավետությունն առավել տեսանելի է: Ցանկացած նախագիծ և՛ դասավանդողին, և՛ սովորողին աննկատ և սահուն տանում է դեպի լեզվի իմացության և հմտությունների զարգացման:

Ուս.տարվա սկզբից նախագծերի ընտրումից հետո ամենօրյա աշխատանքների ընթացքում օր օրի վրա տեսանելի է դառնում վաղվա աշխատանքը, որն էլ դառնում է նոր նախագծերի ծնունդ:

Որպես առաջնային աշխատանք ընտրեցի թարգմանությունները՝ առակներ, հեքիաթներ, սովորույթներ, նորություններ: Ընտրված նյութը սովորողի հետ մեկտեղ թարգմանում ենք, սովորում նոր բառերը, խորացնում թարգմանական հմտությունները: Թարգմանված նյութը խմբագրում, սրբագրում են մայրենիի խումբը՝ դասավանդողի անմիջական օգնությամբ: Ստացված նյութերը դառնում են ռադիոնյութեր  /Երկլեզու ռադիո/ և տեղադրվում են <<Թարգմանական>> բլոգում: Սիստեմատիկ և հետևողական աշխատանքների ընթացքում հարստանում է սովորողների բառապաշարը, տիրապետում են թարգմանական արվեստին, հմտանում է նաև մեդիատեխնոլոգիական արվեստը, և վերջապես աստիճանաբար տիրապետում են նոր լեզվին և այդ լեզվի նրբություններին: Այս նախագծի հաջողությունից ծնվեց <<Ուրախ անգլերեն>> նախագիծը , որն ավելի լայն ուսումնական հնարավորություններ է տալիս ուսուցմանն ու տիրապետմանը: Այս նախագծում ցանկալի է ընդգրկել ինչպես կրտսեր, այնպես էլ ավագ սովորողների: Այս դեպքում արդեն բազմաթիվ զրույցների, վիկտորինաների և այլ ուսումնական գործունեության շնորհիվ սովորողները միմյանց հետ հաղորդակցվելով հարստացնում և ամրապնդում են իրենց լեզվական և խոսակցական հմտությունները, նոր ընկերներ են ձեռք բերում, գնահատում են իրենց և ընկերների հմտությունները:

Յուրաքնչյուրը ստացած հմտությունների և գիտելիքների հիման վրա պատրաստում են նյութ և տեղադրում  բլոգում: Լավագույն նյութերը կտեղադրվեն կայքում: Նախագծերը ընթացքի մեջ են, արդյունքերը տեղ կգտնեն  ինչպես սովորողների, այնպես էլ դասավանդողների բլոգում: Նախագծերը երկարաժամկետ են, սակայն նոր նախագծերի ծնունդը չի բացառվում: Մեկամսյա աշխատանքների հաջողությունները նկատելի են, շարունակական և հուսադրող:

Posted in Articles

Խոսել հայերեն. Երբ դասարանում սովորում է օտարերկրացի

Այս ծրագիրը Լրացուցիչ կրթություն է, առանձնահատուկ է նրանով, որ սովորողը օտարերկրացի է և հանգամանքների բերումով ստիպված է սովորելու հայալեզո դասարանում:  Ծրագիրը իր առանձնահատկությամբ նպաստում է նաև համադասարանցիների օտար լեզվի ուսուցման արդյունավետությանը:  Այս ծրագրի  նպատակը սովորողի մոտ  հայոց լեզվի բանավոր և գրավոր խոսքի ուսուցումն է, որի միջոցով սովորողը աստիճանաբար ինտեգրվում է իր նոր միջավայրին, այս հարաբերությունները ուղիղ ճանապարհ են հայոց լեզվով միմյանց հետ շփվելու,նպաստում է ազատ խոսքի  ձևավորմանը ու զարգացմանը:  Այս աշխատանքներին զուգահեռ  դրվում են նաև քերականական, շարահյուսական գիտելիքների հիմքերը: ծրագիրը իր մեջ ընդգրկում է ներառական կրթությունն ամբողջությամբ:Այս ծրագրի առավելությունը կայանում է նրանում, որ ներառումը երկկողմանի է: Սովորում է ինչպես օտարերկրացին, այնպես էլ՝ տեղացին: Օրինակ, երբ ռադիոթատրոն էինք պատրաստում, Կիարան ոչ միայն կատարեց գլխավոր դերը (անգլերեն լեզվով), այն նաև օգնեց ընկերներին ավելի վարժ խոսել- Three little lezy foxes

Ուսուցման առաջին շրջանից պարապմունքները  անցկացվել են  հայերենով: Դրա համար անհրաժեշտ է աստիճանաբար և հետևողականորեն ներմուծել երկու-երեք առօրյա արտահայտություն: Ուսուցման ընթացքում պետք է հաշվի առնել սովորղի անհատական առանձնահատկությունները: Առաջին մի քանի առավոտյան պարապմունքներից հետո Կիարան ինքը ցանկություն հայտնեց ոչ միայն մասնակցելու, այլ նույնիսկ հանդես եկավ որպես մենակատար: Կիարայի ցանկությունը համընկավ կրթահամալիրում Կոմիտասյան օրերին և նա առավոտյան պարապմունքին երգեց իր առաջին հայերեն երգը՝ Ար՛և, ար՛և, եկ, եկ:

Տառուսուցումը ոչ թե առանձին ծրագիր կամ նպատակ է, այլ նախագծի իրականացման միջոց:
Սովորողը որոշակի ժամանակ անց  հայոց լեզվի ուսուցման բոլոր մեթոդների շնորհիվ /համակարգչի ստեղնաշար, երգերի և ոտանավորների կարաոկե, համակարգչային ուսումնական խաղեր և այլն/  ճանաչում է բոլոր տառերը: Սիստեմատիկ և հաջորդական աշխատանքների շնորհիվ մասնակցելով <<Ուսումնական ձմեռ>> նախագծին Ծազկաձորում իր ճամփորդության հաշվետվությունը Կիարան գրեց հայերեն լեզվով: 
Հայոց լեզուն դասավանդելիս կարևորվում է. սովորողի հաղորդակցվելու և համագործակցելու,  հայախոս անձանց հետ  շփվելու, լեզվակիր երկրի մշակույթին հաղորդակցվելու հիմքերի ձևավորումը. Կրթահամալիրում անցկացվող  <<Կարդում ենք>> նախագծի շրջանակներում՝ Թումանյան, Չարենց, Տերյան  Կիարան նույնպես ակտիվորեն մասնակցեց՝ <<Գարուն>> , <<Ա՛խ ինչ լավ է սարի վրա>>
Հաղորդակցման և առօրյա իրադրությունները նկարագրելու համար
անհրաժեշտ բառապաշար ձեռք բերելը` ուսուցանվող հայոց լեզվից
պարզագույն բառակապակցություններ և նախադասություններ կազմելը Կիարան հաղթահարում էր իմ և ընկերների օգնությամբ՝ <<Իմ ընկերը՚>> , <<Կիարան իր մասին>>: Մասնակցելով <<Աշուն>> նախագծին Կիարան կարողացավ իր սովորած հայերենով պատմել աշնան մասին՝ <<Աշուն>>

Գործնական, կիրառական անգլերեն-հայերենի  ուսուցումը հնարավորություն  տվեց սովորողներին շփվելու իրենց ընկերների հետ, կատարելու մտքերի փոխանակում առօրյա հարցերի շուրջ, ինչպես նաև իրականացնելու զանազան հետազոտական և ստեղծագործական աշխատանքներ՝ <<Կիարան և ընկերները>> (տեխնոնոգիական աշխատանք, դոմինո խաղի ստեղծում բնական քարերով):

Անգլերեն-հայերենով  շփվելու,   հաղորդակցական որոշակի խնդիրներ լուծելիս  անհրաժեշտ եղավ յուրացնել և հարստացնել բառապաշար, երկխոսություններ և մենախոսություններ:  Իսկ սա նշանակում է համագործակցություն և ինտեգրված ուսուցում այլ  առարկաների հետ՝ բնագիտական (ծառեր, բույսեր, կենդանիներ և այլն), տիեզերական (մոլորակներ, աստեղեր և այլն), հայրենագիտական (իմ տունը, փողոցը, քաղաքը, հայրենիքը…), մաթեմատիկական (միանիշ, երկնիշ, եռանիշ թվեր, չափման միավորներ, երկրաչափական պատկերներ և այլն):

Արդյունքում, ի ուրախություն բոլորիս Կիարան հպարտորեն իրեն համարեց Սեբաստացի՝ <<Ես Սեբաստացի եմ>>