Անգլերեն + Մաթեմատիկա

 

Նախագիծը նախատեսված  է 4-5-րդ դասարանցիների համար:

Նախագծի նպատակը

Աշխատանքի նպատակն է սովորեցնել մաթեմատիկան տերմինները անգլերեն լեզվով, ստեղծել առաջադրանքների փաթեթ, որը օգտակար կլինի այլ դպրոցների սովորողների նաև դասավանդողների համար, ովքեր կկազմակերպեն ամառայի, ձմեռային ճամբար, արձակուրդները: Զարգացնելով երեխայի մաթեմատիկակակն կարողույթունները, հարստացնել բառապաշարը, նախապատրաստել հաջորդ  ուստարվա՝ անգլերեն +մաթեմատիկա դասաժամին:

Արդյունքին հասնելու ներկայացվող պահանջները

Սովորողները  փոքրաքանակ խմբերով  աշխատում են Նոր դպրոցի  մաթեմատիկայի կամ անգլերենի .կաբինետներում:  Առաջադրվող  աշխատանքը  ներկայացված է սովորողին   մատչելի լեզվով, գործնական մասը համապատասխանում է 4-5-րդ դասարանի սովորողների կարողությանը՝ անգլերենի և մաթեմատիկայի գիտելիքներին:

Նախագիծը իրականցնում են

Մրտեյան Անին, Հակոբյան Լիանան

Նախագծի խնդիրներ, արդյունքին հասնելու դժվարություն

Նախագիծի կատարումը վերահսկելու համար նախատեսված ժամանակացույց,   միջանկյալ արդյունքներով

Նախագիծը երկարաժամկետ է, մեկ ուսումնական տարի, արդյունքները Նոր դպրոցի էջում և նախագծի մասնակիցների բլոգներում կհրապարակվեն  երկու շաբաթ ընդմիջումներով:

Նախագծի արդյունքի ներկայացում

2017թ. մայիսյան հավաք, թարգմանչական ստուգատես

Աշխատանքի գնահատում

Աշխատանքը գնահատվում է 10 բալանոց համակարգով,մասնակից  սովորողի  բլոգում թողարկած աշխատանքների  արդյունքի հիման վրա:

Գրականություն

Ենթակա է ավելացման

http://www.indiabix.com/