Նախագծային ուսուցման շաբաթ. Ապրիլի 3-7

Շարունակում ենք համագործակցություն ավագ դպրոցի սովորողների հետ /Իրինա Ապոյան/

<<Ռոդարիական խառնաշփոթ>>

Նախագծի ընթացքը՝

  • 5 և 10 -րդ դասարանի սովորողների հետ հեքիաթների ընտրություն
  • համատեղ ընթերցում, թարգմանություն, դերաբաշխում
  • յուրացում

Նախագծի արդյունքը՝

Թումանյան+ Ռոդարի խառնաշփոթ հեքիաթների բեմականացում

Շարունակում  ենք համագործակցություն միջին դպրոցի սովորողների հետ /Տաթև Ալեքսանյան/

Մանրապատումներ

Նախագծի ընթացքը՝

  • 5 և 10 -րդ դասարանի սովորողների հետ հեքիաթների ընտրություն
  • համատեղ ընթերցում, թարգմանություն, դերաբաշխում
  • յուրացում

Նախագծի արդյունքը՝  Մանրապատումների բեմադրություն կամ մեդիաներկայացում

Բեմադրույթյունները բեմադրվելու են Արևելյան դպրոցի թատրոնի սրահում, թողարկվելու են ենթակայքերում

Համատեղ երգ- կարաոկե

Սովորողների հետ մասին ընտրել մի երգ, սովորել /մեծերը՝ միջին դպրոց, սովորոցնում են կրտսեր ընկերներին՝ 5-րդ դասարան/ , ձայնագրվել /կրթահամալիրի ձայնագրման ստուդիայում/ և կարաոկե պատրաստել /միջին և կրտսեր դպրոցի սովորողներ/

Անգլերեն + Բնագիտություն

Բնագիտական ֆիլմերի թարգմանություն, 5-րդ դասարան, Անի Մրտեյան

Գլոբալ տաքացում

Անգլերեն+ Մաթեմատիկա – Շարունակում ենք համագործակցել  Լիաննա Հակոբյանի և 5-րդ դասարանի սովորղների հետ:

Նախագծի ընթացքը՝

Մաթեմատիկական կայքից ընտրվում են առաջադրանքեր, և սովորողները թարգմանում են, Լիաննա Հակոբյանի օգնությամբ  խմբագրում են թարգմանված առաջադրանքերը:

 Մաթեմատիկական կայքից ընտրվում են ոչ ստանդարտ լուծում ունեցող խնդիրներ,  սովորողները թարգմանում են Անի Մրտեյանի օգնությամբ անգլերենից հայերեն, այնուհետև միասին քննարկում, խմբագրում ենք /օգնում է Հարությունյան Մարգարիտը/ : Սովորում են անգլերեն նոր բառեր, հարդտացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկաից:

Նախագծի արդյունը՝

Առաջադրանքների  փաթեթի ստեղծում

Սովորողները  նախագծի արդյունքում սովորում են անգլերեն նոր բառեր, հարստացնում են իրենց գիտելիքները մաթեմատիկաից: Աշխատանքը տեղադրում են իրենց բլոգներում: Էլեկտրոնային գրքի ստեղծում`«Ոչ ստանդարտ մաթեմատիկական խնդիրներ ժողովածու», գիրքը հանձնվում է մեդիագրադարան:Այն օգտակար կլինի մաթ. ֆլեշմոբի առաջադրանքներ կազմողի համար, և բոլոր նրանց  համար, ովքեր հետաքրքրվում են մաթեմատիկայով:

Պատկերազարդ տառեր– համագործակցություն Հասմիկ Թոփչյանի հետ

Մասնակիցներ 2-րդ դասարանի սովորողներ

Տառուսուցման և տառաճանաչության փուլը պետք է հաճելի և  զվարճալի լինի երեխայի համար: Այդ պատճառով Հասմիկ Թոփչայնի հետ որոշեցինք սկսել մի նախագիծ, որի ընթացքում սովորողները նկարում են տառերը տարբեր կենդանիների, մրգերի, բանջարեղենների կերպարներ ստանալով:

Նախագծի արդյունքում ակնկալում ենք ստանալ գունազարդ, պատկերազարդ էլ. այբբենարան:

4-5-րդ դասարանի սովորողնեորի հետ կշարունակվեն առակների թարգմանությունները /անգլերեն-հայերեն-ռուսերեն/ , որոնք կտեղադրվեն Թարգմանական բլոգում։ Նախատեսում ենք տարվա ավարտին էլեկտրոնային ընթերցարան պատրաստել։

<<Ձոն>> նախագիծ

  • Մասնակիցներ 2-4 -րդ դասարանի սովորղներ
  • Կարաոկեների ձայնագրում, պատրաստում
  • Էլ. բացիկների պատրաստում
  • Բարեմախթանքներ մայրիկներին՝ ռադիոնյութի, ֆիլմի տեսքով:

<<Զատիկ>> նախագխծ

  • Զատկական էլ. բացիկների  պատրաստում
  • Զատկական երգեր-կարաոկեներ
  • Զատկական բարեմախթանքներ
  • <<Զատիկ>> տոնի պատմությունը, սիմվոլները և խորհուրդը /4-5 դասարանցիներ/