Առաջադրանքերի փաթեթ

Առաջադրանքերի փաթեթ

Մասնակիցներ`  5-2 դասարանի սովորողներ /պատասխանատուներ՝ Լիաննա Հակոբյան, Անի Մրտեյան/

Աղբյուրը՝http://www.indiabix.com/puzzles/number-puzzles/

Առաջադրանք 1.
Ի՞նչ   թիվ  է  թաքնված  շրջանում:
Բացատրություն: Նայելով  շրջանների սյունաձև շարքին, կտեսնենք, յուրաքանրյուր տողի  մեջտեղի  շրջանում գրված թիվը   հավասար է  աջ և ձախ շրջաններոււմ գրված  թվերի կիսագումարին:
Պատասխան. 6
Առաջադրանք 2:
Ի՞նչ թիվ է թաքնված  հարցական փոխարեն:
Բացատրություն : Յուրաքանչյուր եռանկյան մեջտեղում  գրված  թիվը հավասար է  եռանկյան ներքևի կողմի երկու  գագաթներում գրված թվերի գումարի  և  եռանկյան վերևի գագաթի  թվի տարբերությանը:
Պատասխան. 9
Առաջադրանք 3
Ի՞նչ թիվ  է   պատկերի վերջում:
Բացատրություն: Անկյունաձև շարժվելով  դեպի  ներքև, թվերը հաջորդաբար   պարզ թվեր են:
 
Պատասխան՝ 19
Առաջադրանք 4
Ի՞նչ  թիվ է թաքնված հարցականի փոխարեն:
 
Բացատրություն:  եռանկյան ներքևի ձախ գագաթից  շարժվելով ժամացույցի սլաքի ուղղությամբ, կտեսնենք հաջորդական  թվերի  քառակուսին` 1×1, 2×2, 3×3, 4×4, 5×5, 6×6….
Պատասխան՝ 16
Առաջադրանք 5.
Ի՞նչ  թիվ է թաքնված հարցականի  փոխարեն:
Բացատրություն: Շարժվելով  վերևից ներքև, յուրաքանչյուր թիվը ստացվում է վերևում գրված թվի կրկնապատիկից հանած 1, այնուհետև հանած 2, հանած 3  և այլն..,,
Պատասխան՝ 39
Առաջադրանք 6.
Ի՞նչ թիվ է թաքնված հարցականի փոխարեն:
Բացատրություն: Յուրաքանչյուր  սյունակում թվերի գումարը 14 է:
Պատասխան՝ 4
Advertisements