Posted in Սովորող-սովորեցնող նախագիծ

Դիջիպատում 2013

Բարև ձեզ ես Անի Մրտեյանն եմ: Աշխատում եմ Նոր դպրոցում, որպես անգլերեն լեզվի դասավանդող: 2013-թվ. Սեպտեմբերին կրթահամալիր վերադարձա երկարատև ընդմիջումից հետո  (ամուսնացել եմ և ունեմ երկու սեբաստացի): Կապս կրթահամալիրից  չէր կտրվել հասկանալի պատճառներով, գիտեի, որ շատ բան է փոխվել.նոր միջավայր, նոր մեդիահմտություններ, նոր աշխատանքային ծրագրեր,  նախագծային ուսուցում, դասընթացները նեթբուք-նոթբուքերով, դիջիտեք և այլն:Սկզբում դժվար էր, բայց կամաց-կամաց հաղթահարում եմ և ինտեգրվում:

Լավ, հիմա մի քիչ ավելի գործնական խոսեմ.

  • ստեղծվեց իմ բլոգը, որը քայլ առ քայլ զարգանում է և հարստանում
  • սկսեցինք աշխատել նախագծի շուրջ, արդյունքում ստեղծվեցին մի շարք կարաոկեներ
  • սովորողների հետ միասին ստեզծեցինք  Our poems շարքը, որը շարունակական աշխատանք է
  • ընթացքի մեջ է էլեկտրոնային ձայնային այբբենարանը, որը պատրաստ կլինի մինչև ուստարվա վերջ
  • դիջիտեքին նարկայացնելու եմ թարգմանություն (ընթացքի մեջ է)
  • 2014 թվ-ին ուզում եմ իրագործել <<Հայկական մուլտֆիլմները անգլերեն լեզվով>>  նախագիծը:

Հետևելու եմ տոնացույցին, որի արդյունքում ավելի շատ նախագծեր կստեղծվեն:

Մտահղացումները և անելիքները շատ են, հուսով եմ կհասցնեմ իրագործել դրանցից յուրաքանչյուրը:

Որպես վերջաբան կխնդրեի ներողամիտ լինենք միմյանց նկատմամբ և լինենք ավելի բարի, դրանից ոչ ոք չի տուժի, այլ կշահի…

Leave a comment