Առակներ

Գորտն ու Եզը

Հայրիկ,-ասաց փոքրիկ գորտը մեծ գորտին, որը նստած էր ավազանի եզրին, -ես տեսել եմ մի սարսափելի հրեշի!  Նա սարի պես մեծ էր, ուներ կոտոշներ իր գլխին,  երկար պոչ և կճղակներ՝ բաժանված երկու մասի:

-Սըսս, փոքրիկս, սըսս,-ասաց ծեր գորտը,-Դա ընդամենը ագարակատեր Վուայթի եզն է: Նա այդքան էլ մեծ չէ; Նա ինձանից մի քիչ է մեծ: Ես ինքս ինձ կարող եմ այնպես անել, որ շատ մեծ երևամ:

Եվ նա փքվեց, փքվեց ու փքվեց.

-Նա այնքան մեծ է որքա՞ն ես,-հարցրեց նա:

-Ավելի մեծ հայրիկ,-ասաց փոքր գորտը:

Նորից ծեր գորտը սկսեց փքվել, և հարցրեց, արդյո՞ք նա այդքան մեծ է որքան եզը:

-Ավելի մեծ  հայրիկ, ավելի մեծ ,-եղավ պատասխանը:

Այսպիսով գորտը մի լավ շունչ քաշեց, փքվեց ու  փքվեց ինչքան ուժ ուներ և  ասաց.

-Ես համոզված եմ, որ ես հիմա ավելի մեծ եմ, քան եզը:

Եվ հենց այդ պահին  պայթեց:

 

Առակի իմաստը՝ Ինքնահավանությունը տանում է դեպի ինքնակործանման:

Աղբյուրը՝ http://www.taleswithmorals.com/aesop-fable-the-frog-and-the-ox.htm

Աղվեսն ու այծը

Մի անգամ աղվեսը թափառում էր մթության մեջ: Դժբախտաբար նա ընկավ  ջրհորը: Մեծ ուժ գործադրեց, որպեսզի դուրս գա, բայց ամեն ինչ զուր էր: Ազվեսը  այլընտրանք  չուներ, ստիպված էր

մինչև առավոտ այնտեղ մնալ: Հաջորդ օրը այծըանցնում էր նույն ճանապարհով :Նա նայեց ջրհորի մեջ և այնտեղ տեսավ աղվեսին: Այծը ասաց.

-Ինչե՞ս անում այդտեղ պարոն աղվես:

Խորամակ աղվեսը պատասխանեց.

-Ես այստեղ եմ, որպեսզի ջուր խմեմ: Սա ամենահամեղ ջուրն է, որ ես երբևէ խմել եմ: Արի և ինքդ փորձիր:

Առանց մի փոքր մտածելու այծը ցատկեց ջրհորը, հագեցրեց իր ծարավը և սկսեց ճանապարհ փնտրել, որպեսզի դուրս գա ջրհորից, բայց ինչպես աղվեսը, նա նույնպես ոչ մի ճանապարհ չգտավ: Հետո աղվեսը ասաց.

-Ես մի միտք ունեմ: Դու կանգնիր քո ետևի ոտքերի վրա: Ես կկանգնեմ քո գլխին և դուրս կգամ ջրհորից: Հետո ես քեզ կօգնեմ, որպեսզի դու նույնպես դուրս գաս:

Այծը շատ միամիտ էր, որպեսզի հասկանար աղվեսի խորամանկությունը և օգնեց նրան դուս գալ ջրհորից: Հեռանալով աղվեսը ասաց.

-Դու պետք է մի քիչ խելք ունենաիր, որպեսզի ինձ չհավատայիր:

 

Առակի իմաստը . Թռի՛ր հետո ասա հոպ: Անելուց առաջ մտածիր:

Աղբյուրը՝ http://www.moralstories.org/fox-and-the-goat/

 

Advertisements