“Ես”նախագիծ կամ All about me

“Ես” ուսումնական նախագիծը իրականացվում է կրտսեր դպրոցում 1-5 դասարաններում՝ ընդգրկելով սովորողների ուսունմական զարգացումը, աճը, նախասիրությունները։

Նպատակը՝

Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել անհրաժեշտ փոխհարաբերոըթյունների զարգացմանը, հաստատմանը, անգլերեն լեզվով իրեն, իր ընտանիքը, իր խաղալիքը, իր ընկերոջը, իր քաղաքը, բակը և այլն  ներկայացնելու հմտություն ձեռք բերելը։

Խնդիրները՝

  • Տվյալ թեմաների վերաբերյալ բառեր, բառակապակցություններ, կառույցներ յուրացնելով պատմել, գրել իր մասին
  • Բանավոր և գրավոր խոսքի զարգացում, հարստացում
  • Ստեղծագործական երևակայության զարգացում

Հիմնական թեմաները՝

  • Իմ ընտանիքը
  • Իմ խաղալիքը
  • Իմ ընկերը
  • Իմ քաղաքը, բակը
  • Իմ սիրելի կենադնին
  • Իմ սիրելի տոնը
  • Իմ օրը
  • Իմ սիրելի սպորտաձևը
  • Իմ տունը
  • Իմ նախասիրությունը
  • Իմ դպրոցը և այլն

Արդյունքը՝

Յուրաքնչյուր թեմա յուրացնելուց, սովորելուց, խոսելուց հետո սովորողները, ուսուցիչը պատրաստում են նյութ՝ պրեզենտացիա, տեսաֆիլմ, ռադիոնյութ, և տեղադրում են անհատական բլոգներում։

 

 

 

 

 

Advertisements