Posted in Նախագծային ուսուցման շաբաթ 2018

«Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն» նախագծային շաբաթվա ամփոփում

downloadԿրթահամալիրի տոնի կապակցությամբ «Սեբաստացու օրերը. կրթահամալիրի տոն» նախագծային շաբաթվա ընթացքում իրականացրեցի հետևյալ աշխատանքները՝

4-1  դասարանի սովորողները գրեցին իրենց դպրոցի մասին ՝ <<My school>>

1-ին դասարաբի սովորողները խոսում են դպրոցի մասին՝ <<School things>>

<<Let’s Speak English>> ակումբի մասնակիցները ՝ Ավագ դպրոցի  և 5-րդ դաս․ սովորողները հանդիպեցին և խոսեցին Մխիթար Սեբաստացի դպրոցի, դրա ստեղծման, զարգացման, դրական կողմերի մասին։ Տեսանյութը՝ այստեղ։

Posted in Let's Speak English, Նախագծային ուսուցման շաբաթ 2018

Talking about our school

Կրթահամալիրի տոնի կապակցությամբ <<Let’s Speak English>> ակումբի անդամներով որոշեցին հանդիպել և մի քիչ խոսել մեր կրթահամալիրի մասին։ Կարծում եմ այս անգամ ևս հանդիպումը կայացավ, երկու կողմերն էլ ոգևորված էին և սպասում են մեր հաջորդ հանդիպմանը, որի թեման է մեր բոլորի կողմից սիրելի մայրաքաղաք Երևանը, իր գեղեցիկ և հետաքրքիր վայրերով և փաստերով։

Posted in Նախագծային ուսուցման շաբաթ 2018

Նախագծային ուսուցման շաբաթվա ամփոփում

44783415_1986853484947668_2873217371655372800_n

Նախագծային ուսուցման շաբաթվա ընթացքում կատարվել են հետևյալ աշխատանքները

3-րդ դասարանցիները գրել են փոքրիկ պատումներ <<My friend>> վերնագրով։

5-1 դաս․ սովորողները թարգմանել են 3-1 դաս․ սովորողների հորինած հեքիաթները։

<<Let’s Speak English>> համագործակցային նախագծի շրջանակներում ավագ դպրոցի 11-րդ դասարանի  և Արևելյան դպրոցի 5-րդ դաս. մի խումբ սովորողներ  հանդիպեցին և շատ հետաքրքիր զրույց ունեցան։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

4-1 դասարանի սովորողների հետ կարդացինք <<Chicken Little>> ստեղծագործությունը, թարգմանեցինք, սովորեցինք անծանոթ բառերը և ձայնագրվեցինք։

1-ին դասարանցիների հետ և՛ անգլերեն մաթեմատիկա արեցինք, և՛ մրգերը կրկնեցինք, և թթու դրեցին։ Տեսանյութերը՝ այստեղ։

Անգլերեն- բնագիտություն․ սովորողները պատմում են իրենց ընտանի կենդանիների մասին։

Posted in Նախագծային ուսուցման շաբաթ 2018

«Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն» նախագծային շաբաթ

seb   Նոյեմբերի 5-10-ը

Շաբաթվա Բովանդակություն` Սեբաստացու օրերը կրթահամալիրում  <<Իմ դպրոցը>> վերնագրով։

Սոովորողները /2-5դասարաններ և ավագ դպրոցի սովորողներ/  խոսելու են իրենց դպրոցի մասին՝  ինչո՞ւ են սիրում , ինչ՞ն են սիրում, ինչ՞ը կուզենային փոխել կամ ավելացնել դպրոցում, ին՞չ գիտեն Մխիթար Սեբաստացու մասին և այլն։

1-ին դասարան․ կսովորենք դպրոցի հետ կապված բառեր, բառակապակցություններ, կկազմենք նախադասություններ, կկազմենք երկխոսություններ՝  Do you like school, Yes, I do. And you?…..

Խնկոյանական ընթերցումներ, աուդիո-թատրոնի նախապատրաստում, մինի ներկայացում /4-5 դաս․/

 

Posted in Նախագծային ուսուցման շաբաթ 2018, Սովորողների նյութեր 2018-2019

Նախագծային ուսուցման շաբաթ

Հոկտեմբերի 26

Նախագծային ուսոցման շաբաթվա ընթացքում 1-1 դասարանում որոշեցինք մաթեմատիկան և անգլերենը համատեղել և արդյունքում ստացվեց այն, ինչ ստացվեց․․․

1-2 դասարանում ամփոփեցինք մրգերը

Նաև որոշեցինք, թե ինչ բանջարեղեն է հարկավոր թթոդրեքի համար։