Posted in Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար

Մանկավարժական ճամբար. օր երկրորդ

img_20180822_1304079

Օգոստոսի 22-ն մասնակցեցինք Հեռավար ուսուցման նախագծեր ՝   

– թարգմանական-միջմշակութային հաղորդակցության նախագծեր
– տնային ուսումնական աշխատանքի նախագծեր
– հեռավար ուսուցման նախագծեր  սեմինարին, որի պատասխանատուն Հասմիկ Ղազարյանն էր։ 

Սեմինարի  սկզբում քննարկեցինք, վերհիշեցինք յուրաքանչյուրիս արած հեռավար, թարգմանական աշխատանքերը և փորձեցինք վերածել  համակարգված աշխատանքի։ Բաժանվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել նախագծի կառուցվածքի, ձևի և բովանդակության շուրջ։ Անկեղծ՝  դժվար էր, քանի որ յուրաքանչյուրս  մտածում էինք  մեր մասնագիտության շրջանակներում։ Նախագիծը դեռ շտկման և ամփոփման փուլում է։
Ստորև ներկայացնում եմ նախագծի սկզբնական տարբերակը՝
Հեռավար ուսոցման նախագիծ
Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը՝ ուսուցում համացանցի միջոցով։ Հեռավար ուսուցումը կազմակերպվում է արձակուրդների ընթացքում, սովորողի կամ սովորեցնողի հիվանդության

Սկզբում քննարկեցին, վերհիշեցինք յուրաքանչյուրիս արած հեռավար, թարգմանական աշխատանքերը և փորձեցինք համակարգված նախագծի վերացնել։ Բաժանվեցինք խմբերի և սկսեցինք աշխատել նախագծի կառուցվածքի, ձևի և բովանդակության վրա։ Անկեղծ, դժվար էր /քանի որ յուրաքանչյուրը մտածում էր ըստ  իր մասնագիտության/ բայց ոչ անիրականանալի։ Նախագիծը դեռ շտկման և ամփոփման փուլում է։

Ստորև ներկայացնում եմ նախագծի սկզբնական տարբերակը՝

Հեռավար ուսոցման նախագիծ

Վերջին տարիներին ամենաակտիվ քննարկվող ուսուցման ձևը համարվում է հեռավար ուսուցումը համացանցի միջոցով։ Հեռավար ուսուցումը կազմակերպվում է արձակուրդների ժամանակ, սովորողի կամ սովորեցնողի հիվանդության պատճառով բացակայելու ժամանակ կամ այլ անցանկալի առիթների ժամանակ։  Շփման և ուսուցման հիմնական միջոցը հանդիսանում է համացանցը։

Ընթերցանության նյութ՝ <<XXXXX>>

Նպատակ՝

Հաղորդակցական կարողությունների զարգացում, համադրել-հակադրելու կարողություններ, ինքնիրացում, բառապաշարի զարգացում և կիրառում։

Մասնակիցներ՝

Այն սովորողները, ովքեր ինչ-ինչ պատճառներով որոշակի ժամանակահատվածում սովորելու են հեռակա։

Մեթոդներ՝

  • Էլ. փոստին ուղարկել <XXX>>
  • տեքստը կարդալ, հասկանալ, պատասխանել տրված հարցերին, կատարել վերլուծություն, փոխադրել, վերարտադրել, փորձել այլ ընթացք և ավարտ տալ տեքստին։

Արդյունքը՝

Պատրաստել նյութ՝ ստեղծագործական աշխատանք, փոխադրություն, ռադիոնյութ, հարցազրույց և այլն։

 

 

 

Advertisements
Posted in Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար

Մանկավարժական օգոստոսյան ստուգատեսային ճամբար

  pizap.com14708247636271       

Օգոստոսի 26, ուրբաթ

9։00-9։45` պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00` կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)
10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Բլոգավարություն. Հերմինե Անտոնյան
Դասավանդողի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անհատական պլանների ներկայացում
Օգոստոսի 30-31-ի, սեպտեմբերի 1-2-ի դպրոցական նախագծերը

Օտար լեզու, Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան
– «ուսումնական ռադիո, ամսագիր, ընթերցարան» Մարգարիտ Հարությունյան, Վանուհի Բաղմանյան

12։00-13։00` քայլք դեպի դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում
Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։

Օգոստոսի 25, հինգշաբթի

9։00-9։45` պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00` կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)
10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Սեպտեմբերին, հոկտեմբերին իրականացվող ուսումնական նախագծեր
Դասավանդողի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անհատական պլան. մշակումներ
Օգոստոսի 30-31-ի, սեպտեմբերի 1-2-ի դպրոցական նախագծերը

Օտար լեզու, Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան

12։00-13։00` քայլք դեպի դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում, նախագծերի քննարկում

Օգոստոսի 24, չորեքշաբթի

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը
10։00-12։00` աշխատանք անհատապես, խմբերով, դպրոցներով
Ջոկատի ղեկավար՝ Նաիրա Նիկողոսյան (Ավագ դպրոց, 3-5 լսարան)

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝
Սովորողի բլոգներին ներկայացվող պահանջներ
Տարատարիք ակումբի առաջարկություններ
Տնային աշխատանքի փաթեթներ

Օտար լեզու, Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Օգոստոսի 23, երեքշաբթի

Առաջին մաս. աշխատանք Մայր դպրոցում

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույցը ներկայացնում են դասավանդողները
Սովորողների, դասավանդողների բլոգներին երկայացվող պահանջներ

10:40-12:00 Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում

13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում
Մանկավարժական աշխատողը ներկայացնում է իրեն (իր վարած դասընթացին, ուսումնական գործունեությանը) հատկացված տարածքի՝ կաբինետի (սենյակի, սրահի, արհեստանոցի, արվեստանոցի, միջանցքի, բակային տարածքի), դրա գույքի, տեխնիկական միջոցների, ուսումնական պարագաների պատրաստությունը։

 Օգոստոսի 22, երկուշաբթի

9։00-9։45`  պարեր, ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում
9։45-10։00`  կրթահամալիրի տնօրենի խոսքը

10:00- 10:40 ընդհանուր աշխատանք՝ Սեպտեմբերյան ուսումնական օրացույց

10:40-12:00 աշխատանք խմբերով, օտար լեզու՝  Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան

Երկրորդ մաս. աշխատանք դպրոցում
12։00-13։00` քայլք դեպի  դպրոցներ, ընդմիջում դպրոցներում
ընդմիջման պատասխանատու՝ Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան
13։00-15։00` ուսումնական տարածքի և գույքի, շրջակա միջավայրի բարեկարգում

Օրվա քրոնիկոն