«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիր, Արևելյան Դպրոց

Category Archives: Հեղինակային կրթական ծրագիր

majisyan_havaq_0 Օրը, վայրը   Մայիսի 16, 13:30, Արևելյան դպրոց
Թեման ՝  «Խոսենք անգլերեն» համագործակցային նախագիծ
Մասնակիցներ ՝ 11-րդ դասարանի սովորողներ, Արևելյան դպրոցի 5-րդ  դասարանցիներ, միջին դպրոցի սովորողներ, հյուրեր

Նախագծի մասին
Կրթության հիմքում ընկած է համագործակցությունը։նախագծում ընդգրկված են տարատարիք սովորողներ:  Կրթահամալիրում արդեն երրորդ տարին գործող «Սովորող սովորեցնող» նախագծից  վերցրել ենք փոխանցման գաղափարը:Այս նախագիծը սովորողները կարող են ընտրել կամ չընտրել: Ովքեր ընտրել են, հետաքրքրված են նաև դասավանդման հմտություններով կամ գրավվել են  փոքրերի հետ շփմամբ:

Նպատակը
Նախագծի հիմնական նպատակն է ստեղծել պայմաններ և իրավիճակներ սովորող-սովորեցնող համագործակցության համար,օգնել սովորողներին ըստ թեմայի կիրառել ձեռք բերած բառապաշարը,զարգացնել լսելու, հասկանալու և ճիշտ և գրագետ արտահայտվելու կարողությունը:

Ընթանցը
Սովորողները ներկայացնելու են նախագիծը, արդյունքները, խոսելու են ընթացքի մասին, կիսվելու են տպավորություններով,կլոր-սեղանի վերջում  նախատեսվում է ինտեռակտիվ խաղ մասնակիցների հետ:

Ցանցին ուղղված գործունեությունը
Կրթական փոպանակումների ընթացքում նախագիծը կներկայացվի ցանցային դպրոցներին որպես հաջողված նախագիծ


Ապրիլի 26

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

9։20-12։00՝ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով, նախագծային, բլոգային ուսուցման բաց պարապմունքներ

11:00-12:00՝ «Զատկի» ծես Արևելյան լանջերին

14։00-15։00՝ օրվա ամփոփում Մայր դպրոցում, Մարմարյա սրահում
15։15-16։00՝ ուրբաթ-համերգ

5-2 դասարան՝ Արևելյան դպրոցի ներքին բակի՝ նախակրթարանին կից հարթակը

Ապրիլի 27

9։15-9։30՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում. քայլք դեպի Արևելյան դպրոց

9։30-10։00՝ քայլք դեպի Արևելյան դպրոց

10։00-11։00՝ կլոր սեղան.

11։00-12։00՝  ընդմիջում. Կրկնազատիկ տոն դպրոցում. Ծաղկատունկ

12։00-12։30՝ քայլք դեպի Մայր դպրոց

12։30-13։30՝ կլոր սեղան. Մայր դպրոց


 

Օտար լեզվի ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար  գործընթաց է: Այդ պատճառով պետք է  անընդհատ փորձել գտնել, մշակել նոր մեթոդներ: Ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի կիրառումը շատ կարևոր է. Դրանք  խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ:  Իրագործելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի: Նախագծային աշխատանքը  նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր:  Հեղինակային այլընտրանքային կրթության ծրագիրը հնարավորություն է տալիս ինչպես դասավանդողի, այնպես էլ սովորողի ազատ գործունեությանը։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ հիմնվելով պետական չափորոշիչների և մեր այլընտրանքային կրթական ծրագրի հիման վրա աշխատում եմ իմ կազմած թեմաներով՝ հաշվի առնելով սովորողների հնարավորությունը, և կարևորում եմ անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ինչպես ասում էր Անատոլի Գին ՝<<Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը:>>  Continue reading



Դավիթ Մեհրաբյան

Արևելյան դպրոց, 4-1 դասարան

Irina Apoyan

Mkhitar Sebastatsi Educomplex

Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Հոգևոր-մշակութային կայք - Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

englishclubmskh

"Մխիթար Սեբաստացի" կրթահամալիր

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Մխիթար Սեբաստացի կ/հ... Ծիպուկ-ծիպուկ ուսումնասիրենք, ճանաչենք և պահպանենք մեր հայրենի ամեն մի փոքրիկ անկյուն....

«Թարգմանական» բլոգ

«Մխիթար Սեբացտացի» կրթահամալիր Նոր դպրոց

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"