Posted in Լողափնյա ստուգատեսային ճամբար 2019

Լողափնյա ճամբար․ օգոստոսի 12-16

20190808_113827  Շարունակվում է լողափնյա ճամբարը և այս շաբաթ առաջարկում եմ հետևյալ համատեղ աշխատանքները։

Աշխատաժամանակ ըստ օրերի

Օգոստոսի 13,  ժամը 10: 00-ին Հյուսիսային դպրոց , ապա 10:40-11:00 Արևմտյան դպրոց,
Ծրագրում՝
Լողային սպորտային խաղեր-Սյուզի Սարգսյան
Ռուսերեն անգլերեն երգուսուցում, պար – Գայանե Փարվանյան, Անի Մրտեյան
Օգոստոսի 14 , 11: 30-13:00  Մայր դպրոց
Ծրագրում՝
Երգուսուցում- Մարինե Ոսկանյան
Սպորտլանդիա- Գևորգ Հազարումյան
Օգոստոսի 15, ժամը՝ 14:00  Ագարակ
Ծրագրում՝
Լողափային ցուցադրություն
Ազգային երգ-պար, անգլերեն-ռուսերեն ֆլեշմոբ
Օգոստոսի 16 
Ծրագրում՝
Յուրաքանչյուր դպրոց ցուցադրում, ներկայացնում է “Ծիտ”ներկայացման իր տարբերակը՝ պլաստիլինե, կավե կերպարներ, մինի ներկայացում /ի դեպ մյուս դպրոցի ճամբարականները կարող են հյուր գալ/։
Ընդհանուր ծրագիր

Սպորտլանդիա -Մայր դպրոցում /Գևորգ Ղազարումյան/

Ազգային երգ-օպերա -երգի ուսուցում համերգասրահում /Մարինե Ոսկանյան/

Ջրային խաղ-մրցույթներ Արևելյան, Հյուսիսային  դպրոցներ /Սյուզի Սարգսյան/

Հին իրերից նորի ստեղծում-ջինսե տաբատները վերածվում են ճաբարային խուրջինների, գոգնոցների կամ այլ իրերի։ Յուրաքանչյուր դպրոց ինքն է ընտրում ինչ պատրաստի և ուրբաթ կամ հինգշաբթի օրը ցուցադրելու է։ Ցուցադրությունը լինելու է  Ագարակում /Աննա Ստեփանյան/

Թումանյանի <<Ծիտը>> հեքիաթի ներկայացում /ընթերցումներ, ձայնագրություններ, պլաստիլինե կամ կավի կերպարներ բոլոր կրտսեր դպրոցներ

Անգլերեն երգ ու պարի ֆլեշմոբ /Անի Մրտեյան/ բոլոր կրտսեր դպրոցներ/

Ճամբարների ղեկավարների ծրագրերը ըստ դպրոցների՝

Արևելյան դպրոց պարտեզ   Աննա Ստեփանյան

Արևմտյան դպրոց պարտեզ   Աստղիկ Արսենյան

Հարավային դպրոց պարտեզ  Անուշ Ներսիսյան

Հյուսիսային դպրոց պարտեզ Կարինե Խառատյան

 

 

Advertisements