Posted in Ամառային ճամբար 2019

Հավեսի հուլիս․ ամփոփում

pizap.com15633961752891Ամառային ճամբարի ծրագիր 2019

Հուլիսի 15-19

Ճամբարային անցուդարձ

Ամառային ճամբարները երեխաների ամենասիրելի երևույթներից են։ Ինչքա՛ն ուզում ես զվարճացիր, լողա ու խաղա․․․

Այս շաբաթ կներկայացնեմ ճամբարի գործունեությունը ռադիո, տեսաֆիլմի և նկարաշարի միջոցով։

Ասեմ, որ ճամբարային առավոտը սկսում ենք գրեթե նույն արարողակարգով, մանրամասնեմ, ճամբարականները պատրաստում են լողափնյա բակը՝ բերում են շախմատը, աթոռները, լողավազանի աստիճանը, փռում են փոքրիկ գորգերը և մինչև նախաճաշելը մի փոքր լողում են։

Ճամբարային անցուդարձը նկարաշարի միջոցով։

 

 

 

 

This slideshow requires JavaScript.

Ճամբարականների հետ որոշեցինք նկարել, բայց չէինք ուզում թղթի վրա նկարել և վերցրեցինք քարեր, գունավորեցինք, փորձեցինք ինչ-որ պատկերներ ստանալ։

Այլընտրանքային նկարչություն

Լողափում շատ զվարճալի է, լողում են, մրցում են միմյանց հետ և, ինչու չէ՞, նաև մարզվում անգլերենով․․․

Քանի որ ճամբարականներից շատերը կրթահամալիրից չեն, որոշեցինք նաև պար սովորեցնել։ Պարում ենք Կոմիտասի <<Շորոր>> և <<Ծաղկաձորի>>։

Ճամբարի ծրագիրը կազմելուց շատ մտահղացումներ ունեի, աշխատանքներ էի նախագծել, սակայն ճամբարի հագեցած օրերը թույլ չտվեցին դրանցից որոշները իրականացնել, բայց շատ կարճ ժամանակում կարողացանք կարդալ, յուրացնել <<Բրեմենյան երաժիշտներ>> ներկայացման բառերը /անգլերեն ներկայացման/։ Չեմ կարող ասել, որ հիանալի է ստացվել, բայց նաև չեմ կարող չգնահատել երեխաներ ջանքերը, քանի որ նրանցից շատերը անգլերեն դեռ չեն անցնում։ Ինչև տեսաֆիլմը կարող եք դիտել․․․․

The Musiscians of Bremen

Նախաճաշից հետո հանգստանում են, կարգի են բերում բակը։ Այսօր գնացինք <<Տիգրան Հայրապետյանի>> անվան գրադարան, ճամբարականները գրքեր ընտրեցին, կարդացին։

 

 

 

 

Գրադարանից հետո գնացինք թենիս խաղալու։

 

 

 

 

Թենիս խաղալուց հետո վերադառձանք դպրոց, ճաշեցինք և շարունակեցինք մեր գործունեությունը։

Բոլոր ճամբարականները սիրում են լողալ և հիմնկանում կարողանում են լողալ, բայց Դավիթ անունով մի շատ լավ տղա ունենք, ով սիրում է լողալ, բայց վախենում է ջրից։ Բոլորիս օգնությամբ Դավիթը որոշեց մտնել ջուրը և արդեն առանց որևէ մեկի ձեռքը բռնելու օղակով լողում է։

Սա էլ մեր քաջ Դավիթը․․․

Ճամբարում շատերը անգլերեն չգիտեն, մի քանիսն էլ մի քիչ գիտեն, որոշել ենք չիմացողներին սովորեցնել, իսկ ովքեր մի քիչ գիտեն, խոսեն անգլերեն և անգլերենով պատմեն ճամբարի մասին։

Ճամբարականների անգլերեն ռադիոն կարող եք լսել այստեղ։

Advertisements