Posted in Հեղինակային կրթական ծրագիր, Նախագիծ

Հեղինակային կրթական ծրագրի Արևելյան դպրոց-պարտեզ

Ապրիլի 26

9։00-9։15՝ առավոտյան ընդհանուր պարապմունք

9։20-12։00՝ հեղինակային կրթական ծրագրի ուսումնական օրացույցով, նախագծային, բլոգային ուսուցման բաց պարապմունքներ

11:00-12:00՝ «Զատկի» ծես Արևելյան լանջերին

14։00-15։00՝ օրվա ամփոփում Մայր դպրոցում, Մարմարյա սրահում
15։15-16։00՝ ուրբաթ-համերգ

5-2 դասարան՝ Արևելյան դպրոցի ներքին բակի՝ նախակրթարանին կից հարթակը

Ապրիլի 27

9։15-9։30՝ ուսումնական ժամերգություն Սուրբ Երրորդությունում. քայլք դեպի Արևելյան դպրոց

9։30-10։00՝ քայլք դեպի Արևելյան դպրոց

10։00-11։00՝ կլոր սեղան.

11։00-12։00՝  ընդմիջում. Կրկնազատիկ տոն դպրոցում. Ծաղկատունկ

12։00-12։30՝ քայլք դեպի Մայր դպրոց

12։30-13։30՝ կլոր սեղան. Մայր դպրոց

Advertisements
Posted in Articles, Հեղինակային կրթական ծրագիր

Օտար լեզվի հեղինակային կրթական ծրագիր

 

Օտար լեզվի ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար  գործընթաց է: Այդ պատճառով պետք է  անընդհատ փորձել գտնել, մշակել նոր մեթոդներ: Ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի կիրառումը շատ կարևոր է. Դրանք  խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ:  Իրագործելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի: Նախագծային աշխատանքը  նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր:  Հեղինակային այլընտրանքային կրթության ծրագիրը հնարավորություն է տալիս ինչպես դասավանդողի, այնպես էլ սովորողի ազատ գործունեությանը։ Իմ աշխատանքային գործունեության ընթացքում՝ հիմնվելով պետական չափորոշիչների և մեր այլընտրանքային կրթական ծրագրի հիման վրա աշխատում եմ իմ կազմած թեմաներով՝ հաշվի առնելով սովորողների հնարավորությունը, և կարևորում եմ անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները, ինչպես ասում էր Անատոլի Գին ՝<<Տվեք երեխային հետաքրքրասիրություն: Գիտելիքը նա կգտնի ինքը:>>  Continue reading “Օտար լեզվի հեղինակային կրթական ծրագիր”