Posted in Նախագիծ

Հավաքից հավաք

Ինչպես կրթահամալիրն է ամեն տարի մոբիլ և ստեղծական ներկայանում, այնպես էլ իմ առարկայի դասավանդման ընթացքն եմ փորձել համահունչ զարգացնել:

Այս տարի հիմնականում աշխատել եմ իմ բլոգով, ստեղծել եմ էլեկտրոնային դասագրքերի և էլեկտրոնային լրացուցիչ առաջադրանքների՝ 2 դասարանի համար, 3 դասարանի համար, 4 դասարանի համար, 5 դասարանի համար բաժիններ:

Լեզվի ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար  գործընթաց է: Այդ պատճառով պետք է  անընդհատ փորձել գտնել, մշակել նոր մեթոդներ: Ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի կիրառումը շատ կարևոր է. Դրանք  խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ:  Իրագործելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի: Նախագծային աշխատանքը  նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր: Այդ պատճառով որոշեցինք օգտակարը միաձուլել հաճելիին և ստեղծեցինք  <<Գտնված երազ՚՚>> <> մուլտֆիլմի անգլերեն տարբերակը: Այս նախագիծ- աշխատանքի արդյունքում սովորողները սովորեցին շատ նոր բառեր, ծանոթացան թարգմանչական աշխատանքի գաղտնիքներին, մուտքագրեցին, ձայնագրվեցին և ահա՝ ֆիլմը պատրաստ է: Աշխատանքները շարունակվում են և որպես տարվա ամփոփում, կներկայացնենք ևս մեկ ֆիլմ: <<Կարդում ենք՚՚>> նախագծի շրջանակներում կարդացինք և  թարգմանեցին Տերյան,  թարգմանեցինք և պատրաստեցինք ֆիլմ՝ Թումանյանի <<Էս էն տունն է>> <<This is the House>>  ստեղծագործությունը: Թարգմանելիս սովորում են միտքը ճիշտ արտահայտել: Թարգմանության ժամանակ սովորողներն ուշադրություն են դարձնում նախադասությունների շարադասությանը, տիրապետում են խոսքի ճիշտ և տեղին օգտագործուլու արվեստին:

5-րդ դասարանի սովորողները կարդացին, թարմգանեցին մի շարք հեքիաթներ՝ <>>, <<The Piper>>, <>>, <>>, <> և այլն: Ստեղծվեցին աոդիո հեքաթներ`  <>>, <<Guy>>, <>>, <<Tom Thumb>>, <>>

Գիտե̑ս արդյոք <> նախագծի արդյունքում 3-րդ դասարանի սովորողների հետ ստեղծվեցին մի շարք ֆիլմեր: Այս նախագծի արդյունավետությունը այն է, որ շարժում է սովորողի հետաքրքրությունը, զարգացնում է կենդանի խոսքի հմտությունը:

Համակարգչային գիտելիքների զարգացումը խթանելու, ամրապնդելու համար <> <<Ես կարողանում եմ>>, <> <<Իմ ընտանիքը>>, <> << Իմ ուսուցիչը>> <> <<Ձոն>> նախագծերի շրջանակներում  ստեղծվել են մի շարք աշխատանքներ՝ <<I can>> 1,<> , <><>, <<My Mother>>

Սեբաստացու օրերին ընդառաջ 2-րդ դասարանի սովորողների հետ ստեղծվեցին ֆիլմեր՝  <<Իմ դպրոցը>> <>, <<Ես սիրում եմ իմ դպրոցը >> <>>վերնագրով:

Շարունակվում են ստեղծվել նոր ուսուցողական երգերի կարաոկենր, որոնք ուրախ օտար լեզվի անբաժան մասն են կազմում:

Անելիքները շատ են.  շատ անավարտ աշխատանքներ, ֆիլմեր, թարգմանություններ, ներկայացումներ կան անելու:

Դրանք ամբողջովին, ավարտուն տեսքով կներկայացնեմ ավելի ուշ:

Իսկ հիմա այսքանը…

Advertisements
Posted in Նախագիծ

Մայիսյան 10-րդ հավաք

Աշխատանքային ծրագիր

Մայիսի 5-7

2-րդ  դասարան   բանավոր  հարցում, բառախաղ, տառախաղ, երգերի ուսուցում

3-րդ  դասարան   ,բանավոր հարցում , թարգմանություն

4-րդ  դասարան   աուդիո հեքիաթի ստեղծում, թարգմանություն

5-րդ դասարան <> <<Գիտե̉ս արդյոք…>> նախագծի շրջանակում թարգմանություն

Posted in Tasks for 5th grade

Թե ինչու են Փորսուղն ու Աղվեսը գետնաորջում ապրում

Պատմում են, թե մի ժամանակ գազաններն ու անասունները անպոչ են եղել: Միայն գազանների արքա առյուծն է պոչ ունեցել:

Անպոչ ապրելը շատ էր դժվար: Ձմռանը դեռ մի կերպ ապրում էին, բայց հենց ամառը գալիս էր ճանճ ու մժեղից փրկություն չկար:Ինչքան էլ օգնություն էին կանչում, միևնույն է օգնող չկար:

Իմացավ այդ մասին գազանների արքան և հրամայեց,որ բոլորը գան ու իրենից պոչ ստանան: Թագավորի սուրհանդակները թռան աշխարհի չորս կողմը՝ գազաններին կանչելու: Փող փչեցին, թմբուկ զարկեցին, բոլորին արթնացրին: Բոլորին ասեցին, բացի արջից: Շատ փնտրեցին, վերջապես նրան գտան որջում քնած:  Հրմշտելով արթնացրեցին և հրամայեցին, որ շտապ գնա ու պոչ ստանա:  բայց արջը չէր շտապում, իրեն համար հանգիստ քայլում էր: Չորս կողմն էր նայում, մեղր էր փնտրում:  Ահա ծառի վրա մի փչակ տեսավ,- Մինչև թագավորին հասնեմ, պետք է ուժ հավաքեմ: Բարձրացավ ծառը, մեջը լիքը մեղր էր: Ուրախությունից մռթմռթալով սկսեց թաթերով մեղր հանել ու ագահ-ագահ ուտել: Կերավ կշտացավ, տեսավ մեղրի մեջ կորել է,- Ես տեսքով ոնց երևամ արքային,: Մտավ գետը, լողացավ ու պառկեց քնեց:

Այդ ընթացքում գաղանները հավաքվում էին արքայի մոտ: Առաջինը վազեց եկավ աղվեսը: Տեսավ տարբեր պոչեր, գլուխ տվեց արքային ու ասաց.

-Պայծառափայլ արքադ իմ, առաջինը ես արձագանքեցի քո հրամանին, թույլ տուր ինձ ընտրել իմ ուզած պոչը:

Է՜, առյուծի համար մեկ էր ինչ պոչ կտաչ աղվեսին:

-Լավ, ընտրիր որն ուզում ես:

Խորամանկ աղվեսը ընտրեց ամենագեղեցիկ ու երկար պոչը:

Աղվեսից հետո եկավ սկյուռը, նա էլ իր համար ընտրեց գեղեցիկ պոչ, հետո կզաքիսը, փորսուղը և մյուս կենդանիները: Վերջինը վազեց եկավ նապաստակը:

-Ուր էիր, միայն մի պստլիկ պոչ է մնացել,-ասաց առյուծը:

-Ինձ դա էլ է հերիք

Բոլորին պոչ բաժանելուց հետո արքան գնաց քնելու:

Արդեն օրը մթնում էր, նոր միայն արջը քնից արթնացավ ու հիշեց, որ արքայի մոտ պետք է շտապեր: Հասավ պալատ, բայց ոչ պոչ էր մնացել, ոչ էլ որևէ գազան:

Չարացած ետ դարձավ դեպի իր անտառը: Մեկ էլճամփին տեսավ փորսուղին նստած իր պոչով հիանալիս:

-Լսիր, փորսուղ, պոչն ինչիդ է պետք, տուր ինձ:

-Ինչ ես ասում արջ ախպեր, ինչպես կարող եմ այս սիրուն պոչը քեզ տալ,-ասաց փորսուղը:

-Խաթրով չտաս, զոռով կվերցնեմ,- ասաց արջը թաթը դրեց փորսուղի վրա:

Չե՜մ տա,- ճչաց նա ու փախավ:

Արջի թաթի տակ մի կտոր փորսուղի պոչից մնաց, պոչը կպցրեց իրեն ու գնաց մնացած մեղրը ուտելու:

Իսկ փորսուղը հանգիստ չուներ, իրեն թվում էր, թե արջը ուր որ էկգա ու իր պոչը կտանի: Ու գետնի մեջ մի մեծ բույն փորեց ու այնտեղ էլ ապրեց: Վերքը լավացավ, բայց տեղը մի բիծ մնաց: Մի օր աղվեսը կողքով անցնում էր, տեսավ փորսուղին ու հարցրեց,

-Ինչ է վերևում նեղվածք է?

-Հա, քույրիկ աղվես, նեղվածք է, թե կեր փնտրելը չլիներ, գիշերն էլ դուրս չէի գա: Ու պատմեց, թե ինչ էր պատահել: Աղվեսը մտածեց, որ իր պոչը ավելի գեղեցիկ է, քան փորսուղինը, ու վախից գնաց տեղ փնտրելու: Վերջը գետնի վրա մի որջ փորեց ու մտավ այնտեղ:

Այդ օրվանից փորսուղն ու աղվեսը սկսեցին ապրել գետնաորջի մեջ:

Posted in Tasks for 5th grade

The Duke and the Farmer

The Duke of the Wellington owned a large estate in Berkshire. Berkshire is a very beautiful part of England. Next to his estate was a farm surrounded by fields. The Duke wanted to buy this farm and add it to his estate. He said to his agent.

“Go and see farmer Jackson. Try to buy this farm for me.”

Some weeks later the agent came to see the Duke.

“I have bought this farm for you.” He said.

“How much did you pay?” asked the Duke.

“I got it for 3000$ and it was a great bargain. The farm is worth 4000$,-said the agent.

“Then how could you get it for 3000$?,- asked the Duke

“Because the farmer Jackson is in difficulties and needed money immediately,- said the agent.

“Go at once to farmer Jackson,- said the Duke,- and give him the other 1000$. I don’t want any bargain that was gained because a man is in difficulties.

Answer the questions

  1. Was the price of the farm 3000$?
  2. Will Farmer Jackson sell the farm?
  3. Were there fields round the farm?
  4. Had the Duke a large estate in Berkshire?
  5. Is Berkshire a beautiful country?
  6. Is Berkshire in England?
  7. Was Farmer Jackson in difficulties?