Posted in Նախագիծ

Ուսումնական նախագիծ 1-6-րդ դաս.-ի համար

Ուսուցումը նախագծի միջոցով

2-6-րդ դասանանների համար

Ծիսական միջոցառում  (անգլերեն լեզվով)-Հալոուին, Շնորհակալության օր, Սուրբ ծնունդ

Հեղինակներ՝   Ստելլա Երիցյան,    Անի Մրտեյան,    Նելլի Մեդոյան

 Նախագծի նպատակը   

  • Ծանոթացում  այլ երկրի մշակույթին  և տոներին և ծեսերին
  • Ծանոթացում ծիսական պարերին և երգերին
  • Կարողանան ներկայացնել այն բանավոր խոսքով և պրեզենտացիայի տեսքով

Նախագծի իրականացման ժամկետը

Հոկտեմբերի 1-ից  դեկտեմբերի  25-ը:

Նախագծի ներկայացման ժամկետները

  1. Հոկտեմբերի 31  – Halloween
  2. Նոյեմբեր 26 – Thanksgiving Day
  3. Դեկտեմբեր 25 – Christmas

 

Նախագծի իրականաման գործընթաց

  • Ներառվում են 2-6 դասարանի սովորողները
  1. 5-6-րդ դասարանցիներ
  • Դասարանը բաժանվում է աշխատանքային խմբերի
  • Դասավանդողի ուղղորդմամբ  ընտրում են տոներին վերաբերող նյութեր / ծագումը, պատմությունը, տարածվածությունը տարբեր երկրներում և այլն/, նկարներ:
  • Դասարանում քննարկում ենք, դուրս գրում նախագծի իրականացման համար անհրաժեշտ տեղեկություններ, մշակում և կազմում անգլերեն լեզվով նյութ:
  • Նյութը բաշխվում է խմբերի միջև և թարգմանվում /աշխատանքի համակարգումն  իրականացվում է դասարանում և էլ.փոստերի միջոցով/
  • Դասավանդողի անմիջական ղեկավարությամբ` սցենարիստ,  լրագրող, օպերատոր,

երաժշտություն ,կերպարվեստ, խոհանոց, ձևավորող /

 

  1. 3-4 դասարանցիներ
  • Տոներին համապատասխան երգերի ընտրություն, թարգմանություն կրտսեր ընկերների համար
  • Ընտրված երգերով կազմում են կարաոկեներ
  • Սովորում են տոների վերաբերյալ թեմատիկ բանաստեղծություններ, արտահայտություններ, շնորհավորանքներ:
  1.     2   դասարաններ
  • Սովորում են ավագ ընկերների պատրաստած կարաոկեները՝ նախապես ծանոթանալով երգերի բովանդակությանը
  • Սովորում են տոների վերաբերյալ թեմատիկ մանկական բանաստեղծություններ, արտահայտություններ, շնորհավորանքներ:

Արդյունքին հասնելու միջոցները.

1.      Նոր բառերի յուրացում

2.      Նոր արտահայտությունների ուսուցում

3.      Երկխոսություններ

 

Արդյունքին հասնելու անհրաժեշտ պարագաները

  1.   Գրականություն/տպագիր, էլեկտրոնային/
  2.   Համակարգիչ
  3.   Ինտերնետային կապ
  4. ֆոտոխցիկ
  5.    Ձայնագրիչ
  6. Բառարան

Արդյունք      Նախագծի արդյունքը պետք է ունենա ուսուցողական արժեք

  • Միջոցառման կազմակերպում – երեխաները պետք է կարողանան իրենց տարիքին և հնարավորություններին համապատասխան մասնակցեն միջոցառմանը
  • Պրեզենտացիա անել
  • Քննարկում
  • Արդյունքի ամփոփում

ՀՀ ԿԳ Նախարարություն

Կրթական Ծրագրերի Կենտրոն

Անգլերեն Լեզու

Հանրակարթական դպրոցի չափորոշիչ և ծրագիր

Հանրամշակութային գիտելիքներ

Տարրական դպրոց ավարտողը անգլիախոս երկրների մշակույթի և լեզվակիր ժողովրդի հասարակական կյանքի մասին պետք է ունենա հետևյալ դիտելիքները.

3.Տոների, տոնակատարությունների հետ առնչվող սովորույթներ, առանձնահատկություններ, նվերներ և այլն:  Օրինակ` Christmas, Easter, Santa Clause, New Year tree, Easter eggs և այլն:

Advertisements

 

Խստաշունչ ձմեռը և ցնցոտիավոր ծերունին

 

1910 թվականի ձմեռը շատ խստաշունչ էր Ռուսաստանում: Մոսկվայից 20 կմ հեռու գտնվող մի հաջողակ և հայտնի հյուրանոցի համար վատ ժամանակներ էին: Շաբաթներ շարունակ ոչ ոք չէր մնում այնտեղ, և հյուրանոցի տերն աշխատանքից ազատել էր աշխատակիցներից շատերին:

Մի երեկո նա զարմացավ` լսելով դռան թակոցը: Դուռը բացելով` նա տեսավ ալեխառն մորուքով, ցնցոտիավոր մի ծերունու: Ծերունին մի քանի օր դրսում` ձյան տակ էր եղել: Նա սառած էր և համարյա սովամահ: Նա հարցրեց, թե հյուրանոցի տերը կարո՞ղ էր իրեն ուտելիք և մի գիշերվա օթևան տալ:
«Իհարկե, կարողեմ,- ասաց հյուրանոցի տերը:- Մի գիշերվա օթևանի և ճաշի գումարը կկազմի 3 ռուբլի: Կարո՞ղ եք վճարել»: Ծերունին խոստովանեց, որ դրամ չուներ, սակայն եթե իրեն վռնդեին, ապա նա հաստատ ցրտամահ կլիներ:
Հյուրանոցի տերը խղճաց ծերունուն և ներս հրավիրեց նրան: Տարավ ծերունուն խոհանոց, որտեղ օջախի վրա եփվում էր բորշչ` ճակնդեղով ապուր: Հյուրանոցի տերը լցրեց մի մեծ թաս ապուր, ավելացրեց թթվասեր, այցելուին տվեց տարեկանի կես հաց: Ծերունին շատ քաղցած էր և արագ կերավ ապուրն ու հացը: Հյուրանոցի տերը ծիծաղեց` տեսնելով, որ ճակնդեղը ծերունու մորուքի վրա լաքա էր թողել:

Continue reading

Posted in Նախագիծ

Պաուլո Կոելիո     Նայել արևին: Առակ

Աշակերտն եկավ ուսուցչի մոտ և այսպես ասաց.- Արդեն շատ տարիներ ես լուսավորում եմ փնտրում: Հիմա զգում եմ, որ ընդհուպ մոտեցել եմ նրան: Ուզում եմ իմանալ՝ որը պետք է լինի հաջորդ քայլս:

– Իսկ ինչպե՞ս ես դու ապրուստ վաստակում,- հարցրեց ուսուցիչը:
– Դեռ վաստակել չեմ սովորել. ինձ հայրս ու մայրս են պահում: Բայց այդ բնավ էլ կարևոր չէ:
– Հարցնում ես՝ որը պետք է լինի հաջորդ քա՞յլդ. կես րոպե անթարթ նայիր արևին,- ասաց ուսուցիչը:
Աշակերտն այսպես էլ արեց: Continue reading

Posted in Նախագիծ

Անի Մրտեյան

Ուսուցումը նախագծի միջոցով

2-3րդ դասանանների համար

Նախագծի արդյունքը պետք է ունենա ուսուցողական արժեք

Ծիսական միջոցառում  (անգլերեն լեզվով)-Շնորհակալության օր

Նախագծի նպատակը վերջնական արդյունքի հասնելն է:

Արդյունքում երեխաները պետք է կարողանան իրենց տարիքին և հնարավորություններին համապատասխան մասնակցեն միջոցառմանը: Միջոցառումը պետք է լինի ուրախ, գունեղ ու համով:

Արդյունքին հասնելու միջոցները.

  1. 1.      Նոր բառերի յուրացում
  2. 2.      Նոր արտահայտությունների ուսուցում
  3. 3.      Երկխոսություններ
  4. 4.      Ծանոթացում և հարգանք այլ երկրի մշակույթին

Արդյունքին հասնելու անհրաժեշտ պարագաները

  1. 1.      Գրականություն
  2. 2.      Համակարգիչ
  3. 3.      Ինտերնետային կապ
  4. 4.      Լուսանկարչական ապարատ
  5. 5.      Ձայնագրիչ
  6. Բառարան

 Նախագծի իրականացման ժամկետը

Դեկտեմբերի 25-ից 30-ը:

Նախագիծը իրականացվում է աշխատանքային խմբերով և անհատական,

  • Դասավանդողի անմիջական ղեկավարությամբ` սցենարիստ, լրագրող, օպերատոր, երաժշտություն ,կերպարվեստ, խոհանոց, ձևավորող
  • Ցանկալի է այս աշխատանքներում ընդգրկել նաև ավագ ընկերներին:

Նախագծի արդյունքի ներկայացում

Միջոցառման կազմակերպում և քննարկում: Արդյունքի ամփոփում