Ինքնակրթություն

Ասեմ, որ ինքնակրթությունը զգալի դեր է կատարում մարդու զարգացման գործընթացի մեջ։ Եվ յուրաքանչյուր մարդ պետք է այդ ուղղությամբ շատ աշխատի։

Ցավոք ժամանակի սղության պատճառով այնքան չեմ կարդում, որքան կուզենայի, բայց այս վերջին ամիսների կարդացել եմ հետևյալ գրքերը՝

Դեն Բրաուն«Ինֆեռնո» Շատ տպավորվել եմ այս գրքից։ Այնքան տեղեկություն ստացա Իտալիայի մշակույթի, նկարիչների, պատմության մասին, որ հիմա երազում եմ իմ աչքերով այն տեսնելու մասին։

Միլան Կունդերա«Կեցության անտանելի թեթևություն» Կարծում եմ՝ այս գիրքը որակական նոր մակարդակի խորհրդանիշ է։ Վեպը սիրո և մարդկային ոչ սովորական հարաբերությունների ողբերգական ժամանակահատվածի մասին է, անհամատեղելիության, եկվության, իրական և ոչ իրական հարաբերությունների և դրանց անհնարինութայն  մասին է։

Չինգիզ Այթմատով«Կառափնարան» Իմ ամենասիրած գրքերից մեկն է։

Ազատ ժամանակս նաև զբաղվում եմ բատիկով, պատի պանոներ եմ նկարում, գործում եմ։

Advertisements