Ուսուցչի օրագիր

Յուրաքանչյուր դասի և՛ ուսուցիչը և՛ սովորղները պետք է պատրաստ լինեն ըստ նախապես պլանավորած ծրադրի, սակայն պատահում է, որ մի փոքրիկ հարցից դասի ընթացքը արմատապես փոխվում է։

Պատահեց այսպես՝ կրթահամալիրի մոտալուտ տոնի հետ կապված 5-2 դասարանի սովորողների հետ զրուցում էինք դպրոցի մասին, երբ մի հարցից խոսակցությունը ուղղվեց դեպի սիրած գիրքն ու հերոսը, վերջին կարդացած գիրքը: Այս հանպատրաստից քննարկումը պակաս հեատքրքիր ու արդյունավետ չէր, քան նախօրոք ընտրվածը:

Իմ առարկայի առանձնահատկությունը պահանջում է ինչքան հնարավորն է շատ բանավոր քննարկումներ, և կարող եմ համոզված ասել, որ անկեղծ ու չպարտադրող դասապրոցեսը տալիս է ավելի շատ արդյունք։

Advertisements