Հավաքից հավաք

Ինչպես կրթահամալիրն է ամեն տարի մոբիլ և ստեղծական ներկայանում, այնպես էլ իմ առարկայի դասավանդման ընթացքն եմ փորձել համահունչ զարգացնել:

Այս տարի հիմնականում աշխատել եմ իմ բլոգով, ստեղծել եմ էլեկտրոնային դասագրքերի և էլեկտրոնային լրացուցիչ առաջադրանքների՝ 2 դասարանի համար, 3 դասարանի համար, 4 դասարանի համար, 5 դասարանի համար բաժիններ:

Լեզվի ուսուցումը բարդ, հաճելի և աշխատատար  գործընթաց է: Այդ պատճառով պետք է  անընդհատ փորձել գտնել, մշակել նոր մեթոդներ: Ուսումնական պրոցեսում տեխնոլոգիաների, համակարգչային զանազան ծրագրերի կիրառումը շատ կարևոր է. Դրանք  խթանում են սովորողների մոտ սերը օտար լեզվի նկատմամբ:  Իրագործելով հեղինակային (պետական այլընտրանքային) մանկավարժություն՝ յուրաքանչյուր դասավանդող ինքն է հանդիսանում իր առարկայի հեղինակը, կազմակերպիչը: Նախագծերն ընտրվում են ըստ յուրացրած նյութերի և բառապաշարի, կրթահամալիրի օրացույցի, սովորողի անհատական նախագծերի: Նախագծային աշխատանքը  նաև նպաստոմ է ՏՀՏ-ների կիրառմանը՝ թվային ֆոտոխցիկ, ձայնագրիչ, համակարգչային զանազան ծրագրեր: Այդ պատճառով որոշեցինք օգտակարը միաձուլել հաճելիին և ստեղծեցինք  <<Գտնված երազ՚՚>> <<Found Dream >> մուլտֆիլմի անգլերեն տարբերակը: Այս նախագիծ- աշխատանքի արդյունքում սովորողները սովորեցին շատ նոր բառեր, ծանոթացան թարգմանչական աշխատանքի գաղտնիքներին, մուտքագրեցին, ձայնագրվեցին և ահա՝ ֆիլմը պատրաստ է: Աշխատանքները շարունակվում են և որպես տարվա ամփոփում, կներկայացնենք ևս մեկ ֆիլմ: <<Կարդում ենք՚՚>> նախագծի շրջանակներում կարդացինք և  թարգմանեցին Տերյան,  թարգմանեցինք և պատրաստեցինք ֆիլմ՝ Թումանյանի <<Էս էն տունն է>> <<This is the House>>  ստեղծագործությունը: Թարգմանելիս սովորում են միտքը ճիշտ արտահայտել: Թարգմանության ժամանակ սովորողներն ուշադրություն են դարձնում նախադասությունների շարադասությանը, տիրապետում են խոսքի ճիշտ և տեղին օգտագործուլու արվեստին:

5-րդ դասարանի սովորողները կարդացին, թարմգանեցին մի շարք հեքիաթներ՝ <<The Sun and the Wind>>, <<The Piper>>, <<Child and God>>, <<Puff the Ball>>, <<The Tramp>> և այլն: Ստեղծվեցին աոդիո հեքաթներ`  <<The Princess and the Pea>>, <<Guy>>, <<The Three Bears>>, <<Tom Thumb>>, <<Snow White and Rose Red>>

Գիտե̑ս արդյոք <<Do you know?>> նախագծի արդյունքում 3-րդ դասարանի սովորողների հետ ստեղծվեցին մի շարք ֆիլմեր: Այս նախագծի արդյունավետությունը այն է, որ շարժում է սովորողի հետաքրքրությունը, զարգացնում է կենդանի խոսքի հմտությունը:

Համակարգչային գիտելիքների զարգացումը խթանելու, ամրապնդելու համար <<I can>> <<Ես կարողանում եմ>>, <<My family>> <<Իմ ընտանիքը>>, <<My teachers >> << Իմ ուսուցիչը>> <<My mother>> <<Ձոն>> նախագծերի շրջանակներում  ստեղծվել են մի շարք աշխատանքներ՝ <<I can>> 1,<<My Teachers>> , <<Emotions>><<My family>>, <<My Mother>>

Սեբաստացու օրերին ընդառաջ 2-րդ դասարանի սովորողների հետ ստեղծվեցին ֆիլմեր՝  <<Իմ դպրոցը>> <<My school>>, <<Ես սիրում եմ իմ դպրոցը >> <<I like my school>>վերնագրով:

Շարունակվում են ստեղծվել նոր ուսուցողական երգերի կարաոկենր, որոնք ուրախ օտար լեզվի անբաժան մասն են կազմում:

Անելիքները շատ են.  շատ անավարտ աշխատանքներ, ֆիլմեր, թարգմանություններ, ներկայացումներ կան անելու:

Դրանք ամբողջովին, ավարտուն տեսքով կներկայացնեմ ավելի ուշ:

Իսկ հիմա այսքանը…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s